![]() |
Love knows no gender, race, or color |
Տարա՜-դա՜-տա՜մ: Կարդացիք սեռի մասին ու հաստատ հասկացաք, որ պիտի էլի էտ թեմայով խորանամ:

Ֆիլմը կարող ես դիտել այստեղ:
Իսկ սա իմ շատ սիրած նկարներից է: Հասկացաք չէ՞ իմաստը: Մարդը մարդ է, կապ չունի իրա մաշկի գույնը, զգացմունքները: Հիշեցի նաև հայկական մի շատ լավ խոսք.
Մարդս մարդ լինի:Պիտի գնահատես մարդուն, նրա արժեքները, ոչ թե .....
Մի խոսքով,
![]() |
I support marriage equality |
Հետաքրքիրր մի բան էլ ասեմ: ԱՄՆ-ի նախագահի մյուս թեկնածուն՝Romney-ն էլ է իմ ու Օբամայի նման մտածում: Նրան էլ լսեք այստեղ: Սա ամերիկյան ոճով նոր քաղտեխնոլոգիա է? Իմ կարծիքով այո: Պատկերացնու՞մ եք, եթե ՀՀ 2013թ.-ի նախագահի թեկնածուներն էլ մրցակցեն նույն հարցի շուրջ: է,՜ իմ ժողովուրդ :D
Ու վերջում իմ կողմից ասեմ.
Եկեք չհետաքրքրվե՛նք ու քթերս չխոթե՛նք ուրիշների անկողին, հոգին: Չատե՛նք մարդկանց, չհալածե՛նք.... Ատելությունը դա մարդասպանություն է: Իսկ գեյֆրիենդլի մեր դիրքորոշումն էլ մատի փաթաթան ու շահարկման առարկա չդարձնենք:
հավանեցի գրառումդ, Սիրանույշ ջան: ապրես :*
ReplyDeleteբայց եւ միեւնույն ժամանակ ցավում եմ, որ քո նման մտածողները մեր երկրում շատ քիչ են: մարդկանց գրեթե մեծամասնությունը նույնասեռականների նկատմամբ ատելությամբ է լցված, ու ամեն ինչ կանի նրանց վերացնելու համար (լավագույն օրինակն էլ վերջերս պայթեցված ակումբն է):
ուղղակի մինչեւ հիմա էլ ինձ համար հարցական է մնում. ի՞նչ բավարարվածություն են ստանում մարդիկ այս կամ այն մարդու մահճակալի բովանդակությունը ստուգելուց հետո:
-------
Աղոթքներ Բոբբի համար ֆիլմը ես էլ եմ տեսեց, ու հասկանում եմ զգացմունքներդ: ֆիլմը նայելիս հնարավոր չէ զգացմուքնները զսպել:
-------
եւ որպես վերջաբան ուղղակի ցանկանում եմ ասել Մերի Գրիֆինի՝ իրական Բոբիի մոր խոսքերը.
նախքան եկեղեցիներում եւ ձեր տանը աղոթելը, մտածեք եւ հիշեք, որ ձեր երեխաները լսում են ձեզ:
Շնորհակալ եմ կարծիքի համար :)
ReplyDeleteՆույնասեռականների մասին առաջին ռեալ ինֆորմացիաս հենց էտ կինոից եմ ստացել ու առաջին անգամ գոնե ֆիլմի միջոցով ծանոթացել նրանց հետ ու նրանց հուզական վիճակի: Կարծում եմ դա է պատճառը, որ այդ աստիճան հենց այս կինոն է իմ վրա ազդել:
Կարծում եմ, որ պարզապես լիբերալ մարդու ոչ ոքի չպիտի հետաքրքրի, թե դիմացինը համասեռական է, հոմոֆոբ է, թե ինչ է...պարզապես պիտի ընդունել մարդ, ով ինչ վերաբերմունք ունի քո հանդեպ : Կանգնել համասեռականների կողքին ու բղավել, որ պաշտպանում եմ նրանց, դա էլ եմ սխալ համարում: Ես ո՞վ եմ, որ կողմ կամ դեմ լինեմ էտ մարդու սեռական կողմնորոշվածությանը: Բայց ախր էտ անմարդկային սատանայական վերաբերմունքը..... ահավոր է ու իմ տրամաբանության մեջ չի տեղավորվում:Ու կարծում եմ, որ Հայաստանում այս աստիճան սրացող հակակրանքը արդեն նորմայից դուրս է, որի դեմը պիտւ առնել: