Աշուն էր:
Մութ էր արդեն: Տուն էի գնում: Այդ ժամանակ պապան Ռուսաստանում էր, մաման՝ Արթիկում,
ես էլ՝ Երևանում: Մինչև տուն հասա, հասցրեցի հեռախոսով զրուցել թե պապայի, թե մամայի
հետ: Թվում է, թե տարօրինակ ու հիշելու համար արժանի ոչ մի բան չկար…. Չէ՛, կա: Երբ
պապային էլ, մամային էլ պատմեցի իմ օրը, երկուսն էլ նույն բանը ասացին… Դե՜, հա, շատ
է էտպես բան եղել, որ մաման ու պապան իրարից անկախ նույն բանն են արել, ասել, ու հերթական
անգամ էլ 2-ով ասացին.
-Սիր ջան, գրադարանի աղջիկն ես դարձել….
Ու վերջապես էսօր ծանոթացա էտ գրադարանի աղջկա հետ-‹‹Գրադարանի
աղջիկը››, հեղ. Ս. Զորյան:
Կարդում էի պատմվածքն ու փնտրում էի, ծանոթանում էի, զննում էի
այն աղջկան, ում իմ ծնողները տեսնում էին իմ մեջ:
Հերոսուհին ակտիվ աղջիկ է, ով աշխատում է գրադարանում, ընթերցասեր
է, աշխատանքից հետո էլ միշտ ինչ-որ ժողովների է մասնակցում…. Հետո, աղջկա մայրը, ով
պատմում է այս ողջ պատմությունը, պատմում է, թե գնացել է գրադարան՝ աղջկա մոտ.
‹‹… Մեկ-մեկ էլ վիճում էր
հասակն առած մարդկանց հետ, վարժապետների հետ: Նա իր կարդացած գրքերից, նրանք՝ իրենց:
Շատ ժամանակ էլ էնպես բաներ էին խոսում, որ ես, անգետ կնիկ, բան չէի հասկանում, բայց
տեսնում էի, որ Վիկտորը /գրադարանի աղջիկը/ բոլորին լեզվակոխ է անում:
‹‹Էս ինչ
բան է էս աղջիկը, մտածում եմ, չի էլ քաշվում իրա վարժապետներից›› :
Ես նրա տեղը
ամաչում եմ, բայց նա՝ հեչ: ››
Հենց կարդացի տողերը, մտածեցի, որ մերոնք այս Աղջկա հետ էին…
Շարունակում եմ կարդալ….
Վիկտորը իմ աչքերով համարձակ աղջիկ էր, ով ուներ համոզմունքներ,
նա խանդավառված էր դրանցով,
նա հավատում էր իրեն ու իր գաղափարներին: Նա ուներ նաև իր հետևորդները: Հասարակությունը
դա նորմալ չէր ընդունում:
Գենդերային խտրականության, կարծրատիպերի դրսևորումների շարան…
Չնայած ամեն ինչի, հերոսուհին ուշադրություն չի դարձնում, չի վախենում
հալածանքներից…
Վերջում նա հասնում է իր նպատակին,Վիկտորի
պաշտպանած քաղաքակական
ուժը հասնում է իշխանության, ու բոլոր դերերը փոխվում են...
Ես դեմ եմ Վիկտորի Լենինիզմական
գաղափարներին: Չեմ հասկանում, թե Հայաստան ասելով նա ոնց է պատկերացրել սովետականացած,
բոլշևիկանացված պետություն....
Բայց նրա համառությունն ու համարձակությունը,
հավատը սեփական գործին ու խոսքին, ինձ ստիպեցին հավատալ, որ ծնողներս մեծ պատասխանատվություն
են դրել իմ ուսերին՝ ինձ նմանացնելով գրադարանի աղջկան....
Նա էլ իմ նման չենթարկվող էր.....
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն!
ReplyDeleteԵրբ մարդ ունենում է իր կարծիքը ու չի շարժվում ամբոխի մտածելակերպով, նա չի ենթարկվում: Ծանոթանալով այս պատմությանը՝ ակամայից հիշեցի Մագարետ Թետչերին, ով նույնպես շատ համարձակ էր ու չէր վախենում միակ կին քաղաքական գործիչը լինելուց:
ReplyDeleteՀետաքրքիր մեկնաբանություններ էին ու հուսադրող ավարտ