Love knows no gender, race, or color

Love knows no gender, race, or color
Ի՞նչ է սերը:  Սերը...... երևի լիքը զգացմունքային, ռոմանտիկ  բաներ կասես կամ քեզանից թաքուն կմտածես: Բայց սեր բառի մասին մտածելիս երբեք քո մտքի ծայրով չի անցնում այն կապել փողի, սիրված էակի մաշկի գույնի, սեռի մասին:
Տարա՜-դա՜-տա՜մ: Կարդացիք սեռի մասին ու հաստատ հասկացաք, որ պիտի էլի էտ թեմայով խորանամ:
Դպրոցական տարիններին ես էլ էի կարծում, որ դա հոգեկան հիվանդություն է: Հետո նայեցի մի ֆիլմ, լացեցի, հետո հասկացա, որ.... ատելությունը, իմ այդ կարծիքը, հոմոֆոբիան խլում է Բոբբիի ու  նրա նմանների կյանքը:

Նկարում Բոբբին է ինքնասպանության պահին: Կամրջից նետվում է.... Ամեն անգամ, երբ նույնասեռականների կամ առհասարակ ԼԳԲՏՔ մարդկանց մասին քո ատելությունը հիշես, թող քո աչքի առջև գա նաև այս նկարը ու հիշիր, որ դու նպաստում ես ինքնասպանության: Ավելի շուտ քո ատելությունը մարդասպանություն է: Դա ազատ կարծիքի արտահայտման նշան չի:


Ֆիլմը կարող ես դիտել այստեղ:


Իսկ սա իմ շատ սիրած նկարներից է: Հասկացաք չէ՞ իմաստը: Մարդը մարդ է, կապ չունի իրա մաշկի գույնը, զգացմունքները: Հիշեցի նաև  հայկական մի շատ լավ խոսք.
Մարդս մարդ լինի:
Պիտի գնահատես մարդուն, նրա արժեքները, ոչ թե .....
Մի խոսքով,

I support marriage equality
Գիտե՞ք Օբաման էլ է իմ հետ համամիտ: Բա՜: Չեք հավատում, դե լսեք:


Հետաքրքիրր մի բան էլ ասեմ: ԱՄՆ-ի նախագահի մյուս թեկնածուն՝Romney-ն էլ է իմ ու Օբամայի նման մտածում: Նրան էլ լսեք այստեղ:  Սա ամերիկյան ոճով նոր քաղտեխնոլոգիա է?    Իմ կարծիքով այո:  Պատկերացնու՞մ եք, եթե ՀՀ 2013թ.-ի նախագահի թեկնածուներն էլ մրցակցեն նույն հարցի շուրջ:  է,՜ իմ ժողովուրդ :D 

Ու վերջում իմ կողմից ասեմ.
Եկեք չհետաքրքրվե՛նք ու քթերս չխոթե՛նք ուրիշների անկողին, հոգին: Չատե՛նք մարդկանց, չհալածե՛նք.... Ատելությունը դա մարդասպանություն է: Իսկ գեյֆրիենդլի մեր դիրքորոշումն էլ մատի փաթաթան ու շահարկման առարկա չդարձնենք: 


Comments

  1. հավանեցի գրառումդ, Սիրանույշ ջան: ապրես :*

    բայց եւ միեւնույն ժամանակ ցավում եմ, որ քո նման մտածողները մեր երկրում շատ քիչ են: մարդկանց գրեթե մեծամասնությունը նույնասեռականների նկատմամբ ատելությամբ է լցված, ու ամեն ինչ կանի նրանց վերացնելու համար (լավագույն օրինակն էլ վերջերս պայթեցված ակումբն է):
    ուղղակի մինչեւ հիմա էլ ինձ համար հարցական է մնում. ի՞նչ բավարարվածություն են ստանում մարդիկ այս կամ այն մարդու մահճակալի բովանդակությունը ստուգելուց հետո:
    -------
    Աղոթքներ Բոբբի համար ֆիլմը ես էլ եմ տեսեց, ու հասկանում եմ զգացմունքներդ: ֆիլմը նայելիս հնարավոր չէ զգացմուքնները զսպել:
    -------
    եւ որպես վերջաբան ուղղակի ցանկանում եմ ասել Մերի Գրիֆինի՝ իրական Բոբիի մոր խոսքերը.
    նախքան եկեղեցիներում եւ ձեր տանը աղոթելը, մտածեք եւ հիշեք, որ ձեր երեխաները լսում են ձեզ:

    ReplyDelete
  2. Շնորհակալ եմ կարծիքի համար :)

    Նույնասեռականների մասին առաջին ռեալ ինֆորմացիաս հենց էտ կինոից եմ ստացել ու առաջին անգամ գոնե ֆիլմի միջոցով ծանոթացել նրանց հետ ու նրանց հուզական վիճակի: Կարծում եմ դա է պատճառը, որ այդ աստիճան հենց այս կինոն է իմ վրա ազդել:
    Կարծում եմ, որ պարզապես լիբերալ մարդու ոչ ոքի չպիտի հետաքրքրի, թե դիմացինը համասեռական է, հոմոֆոբ է, թե ինչ է...պարզապես պիտի ընդունել մարդ, ով ինչ վերաբերմունք ունի քո հանդեպ : Կանգնել համասեռականների կողքին ու բղավել, որ պաշտպանում եմ նրանց, դա էլ եմ սխալ համարում: Ես ո՞վ եմ, որ կողմ կամ դեմ լինեմ էտ մարդու սեռական կողմնորոշվածությանը: Բայց ախր էտ անմարդկային սատանայական վերաբերմունքը..... ահավոր է ու իմ տրամաբանության մեջ չի տեղավորվում:Ու կարծում եմ, որ Հայաստանում այս աստիճան սրացող հակակրանքը արդեն նորմայից դուրս է, որի դեմը պիտւ առնել:

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts