Երբ կարդում ես որևէ ստեղծագործություն, բառերի միջոցով հեշտորեն կարողանում ես ներթափանցել հեղինակի ներաշխարհ ու գոնե կռահել, թե նա իրականում ինչ էր ուզում ասել: Նկարչության մեջ այդպես չէ: Գծեր են, գույներ: Չեն խոսում, միայն զուսպ կանգնում են քո առաջ: Մտքիցդ առաջ էներգետիկ դաշտն է ընկալում նկարը, հետո ներծծվում է արյանդ մեջ, հասնում է սիրտ, հետո նոր միայն ուղեղ:
Այդպիսինն էր իմ և այս նկարի հետ առաջին հանդիպումը...
Համացանցում ինչ-որ մի տեղ հանդիպեցի այս նկարը: Անկախ ինձանից ինչ-որ մի բան ստիպում էր անընդհատ նայել ու չկտրվել: Որոշ ժամանակ անց կրկին հանդիպեցի՝ հիպերռեալիստ նկարների մասին հոդված էր: Ու զգացողություններս կրկնապատկվեցին, երբ իմացա, որ իմ համար աշխարհի ամենատաղանդավոր մարդու ազգանունը վերջանում է յան-ով:
Նկարից ինձ նայող հայացքի մեջ տեսնում էի իմ մտքերի ու հույզերի արտացոլանքը: [Զարմանալի է, երբ տատիկս հեռախոսիս էկրանին տեսավ այս նկարը, վստահ էր, որ ես եմ ու մե՜ծ դժվարությամբ կարողացա նրան հակառակը համոզել:]
Չգիտեմ, ավելի շատ ուզում եմ իրականում տեսնել նկա՞րը, բնորդուհու՞ն, թե՞ նկարչին...
Նկարիչը արմատներով Գյումրեցի Նյույորքաբնակ Տիգրան Ձիթողցյանն է:
Ձեռքերի վրա արտացոլվող դեմքերի դիմանկարների շարքը անվանել է "Mirror": Դիտեք նկարներն այստեղ:
Նրա աշխատանքներից ևս մի քանիսը, որոնք ստիպում են իրենց նայել շունչդ պահած, ու անընդհատ կրկին նայելու անհագուրդ ցանկությամբ.
Self Portrait |
Reflection |
Family Mirror |
Հարցազրույցը հրապարակված է մայիսի10, 2014թվին:
Կաննում Միդեմ փառատոնին Տիգրանի աշխատանքները ևս ներկայացված են եղել.
Cannes, Carlton, Grande Salle. Armenia is the country of honour at Midem 2015Posted by Tigran Tsitoghdzyan on Sunday, June 7, 2015
Հունիսի 19-ին բացվելու է Տիգրան Ձիթողցյանի ցուցահանդեսը Երևանում: Անկեղծ ասաց մի փոքր վախենում եմ: Կարո՞ղ է չհանդիպեմ այն հրաշքին, որը տեսել եմ համացանցում. կարո՞ղ է չունենամ նույն զգացողությունները, ինչ ստացել եմ համակարգչի էկրանից:
Ծնունդիցս 10 օր առաջ գնալու եմ ներշնչվելու, վերափոխվելու, վերածնվելու, ապրելու համար նոր լիցքեր ստանալու:
Հ.Գ. Դժվար էր գրել ստեղծագորությունների մասին, որոնք դեռ չեմ տեսել:
Comments
Post a Comment