 Facebook Creative Lab-ը թողարկել է իր հերթական հավելվածը, որը նախատեսված է  IOS և Android ՕՀ-ի համար:
 Facebook Creative Lab-ը թողարկել է իր հերթական հավելվածը, որը նախատեսված է  IOS և Android ՕՀ-ի համար:Ֆեյսբուքյան խմբերում ակտիվ օգտատերերի քանակն անցնում է 700մլն-ի սահմանը, իսկ օրական կտրվածքով mobile օգտատերերը գրեթե նույնքան են` 703 մլն: Timeline-ի հայտնվելուց հետո փոփոխության ենթարկվեցին նաև ֆեյսբուքյան խմբերը. հայտնվեցին cover photo-ն ու էլի մի քանի փոփոխություններ:
Թվում էր, թե էջերի դինամիկ փոփոխությունների ընթացքում մոռացության են մատնվել խմբերը, բայց երկար ընդմիջումից հետո հեռախոսային թրենդի շնորհիվ հերթը հասավ նաև դրանց:
Այսօրվանից՝ նոյեմբերի 18-ից հասանելի է ֆեյսբուքյան խմբերի համար հատուկ հավելվածը:
Եթե գոնե 1 խմբի ադմին եք, սիրում եք շփվել ֆեյսբուքյան խմբերում, այս հավելվածն ունենալուց հետո, հաստատ, ավելի ակտիվ կլինեք:
Թեթև, պարզ, արագ, userfriendly: Ասեմ ավելին, ֆեյսբուքյան գովազդ չնկատեցի: (Մարքեթոլոգները էջերից բացի խմբե՞ր պիտի ստեղծեն բրենդների առաջխաղացման համար):
Այ այսպես ուրախ դեմքով սկսում ենք օգտագործել նոր հավելվածը ^_^ 
Խմբերի թարմացումներին կարելի է հետևել առաջին էջից կամ մեզ հայտնի notification-ների օգնությամբ՝ գլոբուսիկի միջոցով: Ինչ վերաբերում է 3-րդ էջին, ապա այստեղ արդեն Ֆեյսբուքի կողմից առաջարկվող խմբերն են, որոնք հայտնվում են աջ անկյունում (in desktop version):  
Հավելվածի միջոցով շատ հարմար է փնտրել խմբեր, ինչպես նաև արագ ու հեշտ ստեղծել նորերը՝ բոլոր հնարավորություններով այնպես, ինչպես desktop տարբերակում:
.png) Հավելվածն ունի ևս մեկ առավելություն, որն ավելի հարմարավետ է դարձնում այն օգտագործելը՝ համեմատած ավանդական տարբերակի: Դուք ինքներդ կարող եք կառավարել որքան, ինչպես և «ում պատճառով» Ձեզ անհանգստացնեն  ծանուցումները:
Հավելվածն ունի ևս մեկ առավելություն, որն ավելի հարմարավետ է դարձնում այն օգտագործելը՝ համեմատած ավանդական տարբերակի: Դուք ինքներդ կարող եք կառավարել որքան, ինչպես և «ում պատճառով» Ձեզ անհանգստացնեն  ծանուցումները:[Այս հավելվածը չլիներ, չէի էլ իմանա, որ 96 խմբի անդամ եմ:]

.png)
.png)
Well done!!!
ReplyDelete