Advertising Week 2014

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 30-ը, երբ Հայաստանում մենք ապրում էինք մեր սովորական կյանքով. բոլորս էլ, սովորականի նման, հոգնում ու նյարդայնանում էինք գովազդներից կամ առանձնացնում դրանցից ամենասիրելին, երբ ոմանք գլուխ էին ջարդում նոր, թույն, գժական նոր գովազդային արշավ ստեղծելու մասին, երբ ոմանք էլ էլի ու էլի ինքնասիրահարվում էին ու ինքնահաստատվում են որպես թույն "ռեկլամշիկ", բոլորս էլ ֆեյսբուքի ականջում քնած էինք, Նյու Յորքում ընդհանում էր Advertising Week-ը, ուր հավաքվել էին աշխարհի մակարդակով իսկական թույն ռեկլամշիկները:

Ոլորտի առաջատար մասնագետները ներկայացրել են, քննարկել են հեռուստատեսության, mobile արշավների, օնլայն գովազդի (digital advertising), ինչպես նաև գովազդի ոլորտում կնոջ դերի մասին : 

Ինչպես Գուգլն ինձ հուշեց, շռայլ մրցանակաբաշխություններ չեն եղել, այլ շեշտը դրված է եղել քննարկումների, գաղափարների ու կրեատիվ, նորարար գաղափարների խրախուսման վրա:
Շատ մասնագետներ կարևորել են սոց.մեդիա գովազդները ու շեշտել դրանց արդյունավետությունը: Advertising Week-ի ժամանակ փորձել են կանխատեսել նաև հեռուստատեսության ապագան: Կարևորը, որ այն չի մահանա, միայն թե որոշակի փոփոխություններ ու նոր ռազմավարություն է պետք: 

Group M-ի թոփ մենեջերներից Ջոհն Մոնթգոմերին գովազդ պատվիրող ընկերությունների համար կարևոր խորհուրդներ է տվել, որոնց շատ լավ կլիներ, եթե հետևեին նաև հայ մարքեթոլոգները.
Buying cheap online ad inventory is like having “unprotected sex,”It’s like having unprotected sex if you buy at the (cheap) end of the tail.
Իմ աչքից չէր կարող չվրիպել գենդերային հավասարության, կանանց դերի ու դերակատարությանն առնչվող գլխագրերը:




Fempowerment-ը վաղուց թրենդ է, չնայած հայկական գովազդներում պակասում է կամ հակառակն է: #LikeAGirl սոց.մեդիա արշավը կարողացել է աժոռաժ առաջացնել ու քննարկումների կենտրոնում լինել այն դեպքում, երբ ապրանքի մասին ընդհանրապես չի խոսվում գովազդի ժամանակ:


Նման հաջող գովազդային արշավ է ունեցել նաև Dove ընկերությունը:




Գրառումս ուզում եմ եզրափակել Advertising Week-ի ամենահետաքրքիր ու տպավորիչ նյութով: Կարծում եմ սա յուրահատուկ մեսիջ ու մուսա կարող է լինել նոր, ապագա գովազդային արշավների համար. No Ad հավելված 



 


Comments