![]() |
Ընդհանուր առմամբ շատ բան չի փոխվել: Եթե չհիշենք Ֆեյսբուքի ու Օդնոկլասնիկի միջոցով վաճառք իրականացնող էջերը, ապա նմանատիպ հարթակները շատ քիչ են:
Այս պահին հիշում եմ միայն eli.am, goods.am, մի քանիսն էլ դուք կթվարկեք ու կսահմանափակվենք:
Իսկ sireli.am-ի մասին գիտեի՞ք:
Առավոտյան էլ.նամակներս եմ ստուգում, ու բացահայտում եմ, որ ես գրանցվել եմ sireli.am կայքում, հաշիվս ակտիվացնելու ու գաղտնաբառ "սահմանելու" համար խնդրում էին "ակտիվացնել ներքին "url" հղումը": ( e-mail մարքեթինգի մեղմ ասած տարօրինակ ոճ ) : Խայծը կուլ տվեցի ու արդեն կայքում եմ:
Զարդերի օնլայն վաճառքի համար կայք է: Նեռվայնացնող ֆինծիկ-մինծիկներ չկան, ստանդարտ շաբլոնկայով բայց կոկիկ կայք է:
Զարդերն եմ նայում - Թափանցիկ հոգի, Կարմիր երազներ, Տիեզերքի արձագանքներ, Սիրո հուշեր, Առաջին սեր:
Առաջին սեր - գնի, զարդի նկարագրության ներքևում կամ գուցե և որպես նկարագրություն Սևակից մեջբերում՝
Ինչպե՞ս թե բախտ չկա, էլ նա ո՞նց է լինում…
Եվ սխալ է, որ մենք վայրկյաններով
Ժամն ենք չափում: ճիշտը հակառակն է գուցե՝
Կարճ ժամերով չափել վայրկյանները երկար…
Պարույր Սևակ
Ու այսպես ամեն մի զարդ ունի իր բանաստեղծությունը:Եվ սխալ է, որ մենք վայրկյաններով
Ժամն ենք չափում: ճիշտը հակառակն է գուցե՝
Կարճ ժամերով չափել վայրկյանները երկար…
Պարույր Սևակ
Անգամ հայկական E-commerce-ը համ ու հոտ ունի: Ուրիշ ազգ ենք, էլի :)
Comments
Post a Comment