Հայր Գորիոն

"Հայր Գորիո"-ն գրականության պարտադիր ընթերցանության ցանկից է կամ must read ինչպես ասում են: Կարծում եմ հատկապես աղջիկները պետք է կարդան, որ հայրերին ավելի լավ հասկանան:
Գիրքը Հայր Գորիոյի իր աղջիկների հանդեպ տածած սիրո մասին է: Կընթերցեք նաև արժանապատվության մասին մտորումներ, մի քիչ ինտրիգներ, ռոմանտիզմ. հերոսներն ապրում են Փարիզում: Փարի՜զ, բարձր հասարակություն, ցուցամոլություն, փողի երկրպագություն...
Վստահ եմ, ցանկացած աղջիկ, Բալզակի այս ստեղծագործությունում, անպայման կգտնի իր հոգու համար գրված տողեր: Գուցե նաև հայելիների հանդիպեք...

Հայր Գորիոն...անգամ աղջիկների անունը նրա համար մեծ
երջանկություն է: Պետք է անկեղծ լինեմ, երբ կարդում էի, մտածում էի, թե հայր Գորիոն հայ է: Ասում են, թե նման կապվածություն ավելի շատ հայ ծնողներն ունեն: Ու չեմ կարող չգրել զարմանքս, երբ համացանցում գտա այս գրքի հիման վրա նկարված ֆիլմը, որտեղ գլխավոր հերոսին մարմնավորում էր հենց ինքը Շառլ Ազնավուրը:
Ֆիլմը նկարահանվել է 2004թ.-ին, Ռեժիսիորը Ժան-Դանիել Վերխակն է:
Գիրքը կարդալուց 30 րոպե հետո ֆիլմը նայելն իմ համար շատ դժվար էր: Կինոն աղքատ էր թվում: Բայց հանուն Ազնավուրի խաղի, մինչև վերջ նայեցի:

Հաճելի ընթերցանություն եմ մաղթում :)

Հ.Գ. Եթե գիրքն այս պահին ձեռքի տակ չունեք, ֆիլմը կարող եք  դիտել այս հղումով՝ http://tfilm.tv/11988-otec-gorio.html

Comments