Խցկլալղճիկի մասին

Առավոտ, երբ զարթնես, առաջին բանը որ պիտի անես, դա ժպտալն է: Նոր օր, արև.... մի գավաթ սուրճ ու շոկոլադ.... ահա այն ամենն ինչ ստիպում է ժպտալ: (Զգուշացում. չենք միացնում TV-ն, որովհետև չգիտես ում հիվանդ ուղեղը որոշել է, որ սերիալների կրկնությունները պիտի սկսվեն ժամը 8-ին, երբ մարդ աշխատանքի/դասի գնալուց առաջ լավ երաժշտություն կամ թեթև հաղորդում է ուզում):
Նույն ժպիտով հասնում ես կանգառ: Մի 30  մարդ տրանսպորտ է սպասում: Հուսահատվել պետք չէ: Ահա, մի հատ մարշուտկա կանգնեց, մի կին 7-8 տարեկան երեխայի հետ ջղայն հայացքով մարշուտկայից իջավ: (Իրական դեպք եմ պատմում): Երբ մոտեցան երևաց նրա կիսալացակումած ու զայրույթից կծկված դեմքը: Մի ձեռքով երեխայի ձեռքը բռնած, մյուսով՝ գլուխը, հեռացավ: (Պարզ է, որ գլուխը մարշուտկայի մեջ խփել էր):
Հերթով գալիս-գնում են մարշուտկա ու ավտոբուս: Էն մեծ ավտոբուսներում կանգնելն ավելի հարմար է: Ու սպասում ես: Հիշում ես, որ ձմռանը, քամու ու անձրև օրերին չեն աշխատում ընդհանրապես (1 ժամում մի հատ  հազիվ տեսնես, կապ չունի, թե որ համարը), իսկ ամռանը աշխատում են: Այդ մտքից ուրախանում ես, էլի ժպտում:
Իսկ այդ ընթացքում մարշուտկաների դռները, որ բացվում են, մտածում ես հեսա մի 3 մարդ կընկնի գետին, բայց 4 հոգի էլ բաշարում է խցկլալղճիկ լինել:
Ահա և ավտոբուսը: Բարձրանում ես, հայացքով տեղ փնտրում: Կանգնելու համար նախատեսված հատվածում խցկլալղճիկ լինելու տեղ չկա: Բարձրանում ես էն վերևի մասում, նստած մարդկանց գլխների վրա տեղավորվում ես: Ժպտում ես.
 բաց պատուհան կա ու մի քիչ ազատ տարածություն: (Հոտերի մասին լռում եմ): Բոլոր կանգառներում վարորդը կանգնում է մարդիկ հա լցվում ու լցվում են: Սկսում ես պարապությունից մարդկանց հաշվել - 90, 95, 100..... (չես կարող հաշվել). ու հանկարծ զգում ես, որ ամբողջ մարմնով հպված ես մի... բայց գիտես, որ ոնցոր մարդե վերմակով փաթաթված լինես, բաց տեղ չկա: Ուզում ես նենց անես, որ ձեռքդ էն ձյաձինկայի հետույքին չկպցնես, բայց էն ծյօծինկայի հետույքն էլ վաղուց քո վրա է, լինում է նաև հակառակը....
Վայ քու արա,  ինչ-որ մեկն ուզում է իջնել: Կանգնում ես թաթերի վրա, ամուր գրկում ես երկաթե ձողից, որ հանկարծ չընկնես....
Հիմա էլ քո կանգառն է.... էս վերջից մի ձև գոռում ես կանգնեն...մարդկանց խաբար ես տալիս, որ իջնում ես, մինչև դուռ հասնելդ տեսնում, որ 4 հոգի իջել են, որ դու կարողանաս իջնես: Շնորհակալություն:
Հերթը վարորդին վճարելն է: Էն վերջին դռնից պիտի հասնես առաջին դուռ ու խնդրես, որ փոխանցեն վարորդին, որովհետև իրան հասնելը ֆիզիկապես անհնար է:
Ժպտում ես: Որովհետև արդեն գիտես այսօրվա 100 դրամի փոխարեն վաղը 150 դրամ ես վճարելու:  Հա, ի՞նչ վատ է, որ: Ում ասես քսմսվելով, տրուբա, բան-ման գրկելով գործի ես հասնում:
Եթե էդքան դամբուլ ես, ուրեմն շարունակի ժպտալ, որ մինիմալ աշխատավարձն արդեն քո աշխատավարձի չափ է գրեթե հասել, օրվադ մինիմալ սննդամթերքը /հաց, պոմիդոր, թթվասեր/ գազի գնից միշտ առաջ են: Դե, դամբուլ ջան, քանի դեռ լրիվ չես լղճվել, ժպտա:

ժողովուրդ, ի՞նչ work and travel ծրագրեր գիտեք:  
 


Comments