Անտեսված արձանը

Կնամեծար հայե՜ր, պատմությամբ ու հին ժողովուրդ լինելով հպարտացող ա՜զգ....
Հայաստանի  հուշարձանները "փրկելու" ու Երևանում կենտրոնացնելու փոխարեն գուցե պահպանե՞նք Երևանյան կոլորիտն ու արձանները: 

Հայկական տարազով կնոջ արձանը նկարել եմ Մասիվի շուկայի մուտքի մոտ: 1մ-ից էլ քիչ հեռավորության վրա գտնվում է մի "բուտկա", որն ամբողջությամբ ծածկում է արձանը, դարձնում անցորդներին անտեսանելի:
Իսկ ավելը..... երևի ուզում էին ասել կնոջ ճակատագիրն ավե՞լն է, թե՞.... 

Ես մշակութաբան չեմ, մասնագետ չեմ, բայց արձանին նայելիս զգացվում է, որ այն հայի մասին խոսք ունի ասելու ու ավելի մեծ ուշադրության է արժանի: 
Վստահ եմ,  որ մեր մշակույթի նախարարը սթափ ուղեղով չի գործում, ուստի նրանից հույս չկա: Գոնե քաղաքապետը կամ քաղաքապետարանի աշխատակիցները մի օր նկատեին այս արձանին:

Comments