Հաստատ արդեն մի քանի տեղ կարդացել եք, որ այսօր՝ հուլիսի 6ին համբույրի միջազգային օրն է կամ աշխարհի համբույրի օրը : Դա Բրիտանական տոն է, որը 2տասնյակից ավել է ինչ նշվում է որպես միջազգային տոն:
Բոլոր սիրահարները երևի հիշեցին իրենց առաջին համբույրը..... տենց ռոմանտիկ բաներ:
Ինչպե՞ս, ե՞րբ, ինչի՞ համար է մարդ էակն առաջին անգամ համբուրել կամ համբուրվել:
Համբույրի մասին առաջին տեղեկությունները մեզ են հասել Սանսկրիտի շնորհիվ ք.ա. 1500-ական թվականերին Հնդկաստանում: ‹‹Համբույր›› բառի փոխարեն էլ օգտագործել է ‹‹լիզել›› կամ ‹‹շրթունքների խոնավությունը խմել››:
Պատմություններ կան Բաբելոնից, հանդիպում ենք նաև Հոմերոսի մոտ:
Օրինակ, հռոմեացիները վայելում էին ուժեղ և թրթռացող համբույրը: Նրանք այն պիոներներն էին, ովքեր նվաճելով տարածքներ, աշխարհի մյուս մասերում ևս տարածում էին համբույրի մշակույթը: Նրանք անգամ համբույրի որոշակի կարևոր կանոններ ունեին, ու համբույրը կարևորվում էր որպես հասարակական սովորույթ:
Միջնադարում համբույրը ցույց էր տալիս սոցիալական դիրքը: Թագավորների ենթակաները համբուրթւմ էին նրա մատանին կամ թիկնոցը, նրա ձեռքերը կամ էլ գետինը, նմանապես պապերին էին համբուրում: Համբույրը ծառայել է նաև որպես վստահության նշան ֆեոդալ լորդերի ու նրանց վասալների միջև: Զինվորականները համբուրել են միմյանց մի տարի ծառայության համար: Այս ժամանակաշրջանում շատերը չգիտեին գրել կամ կարդալ, այսպիսով նրանք օգտագործել են համբույրը պայմանագրեր կնքելու համար. նկարել են ‹‹X›› , հետո համբուրել են ՝ օրինականացնելու համար: Այսօր էլ ‹‹X›› համարվում է համբույրի նշան:
Ինչպես 1870-ականներին Չ. Դարվինն է ասել, համբույրն արմատավորված է մեր էվոլուցիոն անցյալում , բայց կրել է նաև սոցիալական նորմերի ու սովորույթների ազդեցությունը ևս:
“Never close your lips to those whom you have already opened your heart.”
― Charles Dickens
Comments
Post a Comment