This is it



Երեկ իմ հերթական վաղեմի ցանկությունն իրականացավ. վերջապես տեսա "This is it" ֆիլմը: Ես ինձ համարում եմ այն երջանիկներից մեկը, ով մեծացել է նրա երգերով: Անգամ չեմ էլ հիշում, թե առաջին անգամ երբ ու որ երգն եմ լսել: Բայց շատ լավ հիշում եմ այն երազները, որ տեսնում էի նրան :)
Թե ինչպիսի երգիչ, պարող, արտիստ է Մայքլ Ջեքսոնը, ես չէ, որ պիտի ասեմ:  Բայց պիտի որ շնորհակալ լինենք, որ այս աշխարհում ապրել է ու դեռ իր ստեղծած արվեստի շնորհիվ շարունակում է ապրել Մայքլ Ջեքսոն փոփ արքան ու լեգենդը:
Ուշադրություն դարձրե՞լ եք, թե Մայքլն ամենաշատը ինչ արտահայտություն է անում ֆիլմի ընթացքում: God bless you! Thank you. 
Ես պարզապես ապշած եմ նրա թիմային աշխատանքի վրա: Կարծում եմ, որ նրա լեգենդի գաղտնիքը հենց նրա թիմի հետ աշխատելու ունակությունն է ու Երկիր մոլորակի հանդեպ ունեցած անսահման սերն է:
Մայքլ, դու կենդանի ես. քո երգերը ապրում են ու դեռ կապրեն իմ ու շատերի սրտերում:
Մի քանի նկար էլ ֆիլմից վայելեք.









Comments