Facebook-ը Մասլոյի բուրգի գագաթում

Երևի շատերդ լսած կլինեք Մասլոյի բուրգի մասին: Այն ունի հետևյալ տեսքը

Վերջերս էլ  հանդիպել եմ բուրգի հետևյալ  "ինտերպրիտացիան"


Փաստորեն, սոցիալական մեդիայի դերը ավելի է բարձրացվում ու հատուկ վերլուծության ենթարկվում: Դե, արդեն փաստ է, որ յուրահատուկ ձևով զարգանում է մարքեթինգի մի նոր ճյուղ, որը սոցիալական մեդիա մարքեթինգն է, որի զարգացման պահանջարկը ստեղծել է, ի հարկե, Facebook-ը: Բուրգում Facebook-ին հատկացված տեղի հետ արդեն համամիտ չեմ: Այն արդեն վաղուց սոցիալական ցանց չի, որտեղ ընկերները շփվում են, սիրահարվում են, ամուսնալուծվում են: Կարծում եմ այս գիգանտը հեղափոխում է մեր աշխարհը (Google-ի նման):
Facebook-ն ավելի է լրջացրել page-երի նշանակությունը ու ավելի մեծ հնարավորություններ տվել ադմիններին: Նախ ադմինների դերաբաշխում/աշխատանքի բաժանում
էջի ադմիններն են
  • manager
  • content creator
  • moderator
  • advertiser
  • insight analyst  

Ու ամենակարևորը
Հնարավորություն է տրվում վերլուծել յուրաքանչյուր փոսթի հասանելիությունը. քանի մարդ ու քեզ լայքածների քանի %ն են նկատել քո գրառումը: Այսպիսով ավելի արդյունավետ է դառնում:



Ի՞նչ է ստացվում: Մի տարածք, որտեղ քեզ
  • հասանելի են մարդիկ, 
  • ավելի հեշտ է սեգմենտավորել , 
  • գովազդային համակարգը գործում է ու կարծում եմ թանկ չի, 
  • գրանվելու համար վճարում չկա 
  • աշխատանքային թիմի կառավարան եխանիզմն առկա է 
էս կետերը իրականում ավելի շատ են: Միակ թերությունը դիզայնն է, որը ճկուն չի : Ուզածդ հուվերն ու եսիմ ինչերը չես կարա դնես: Այս թերությունը մեղմացվել է վաղուց՝ էջի գլխավոր նկարի առկայությամբ, գրառման չափսի փոփոխության հնարավորությամբ:

Իմ մոտ հարց է առաջանում, ո՞րն է ավելի ձեռնտու. ունենալ page facebook-ու՞մ, թե՞ առանձին  կայք:  
Փաստորեն Facebook-ը Մասլոյի բուրգի գագաթում է: 

Comments