![]() |
Լուսանկարիչ՝ Գ. Ղոսալմյան |
Համոզված եմ, հիշեիք մեծ գրողի հայտնի ստեղծագործությունը: Իսկ ինքներդ երբևէ մտածե՞լ եք, թե ինչ եք զգում կամ հասկանում Հայաստան ասելիս: Բնականաբար միանշանակ չեն լինելու այդ ամենը:
Հայաստանը նախ և առաջ դասագրքերում պատկերված հզոր, լեռնային, հին, Աստվածապաշտ, հանճարներ ծնող երկիրն էր: Հետո հասկացա, որ դա նախ և առաջ տնից դպրոց տանող այն ամենակարճ ճանապարհն է, մեր այգում պապիկիս հետ տնկած իմ ծառն է, մարդիկ են, փողոցները.... Հայաստանը նախ և առաջ իմ հարազատ քաղաքն է:
Երբ ծանոթացա ավելի շատ մարդկանց հետ ու տարբեր միջավայրի, հասկացա, որ <<իմ Հայաստնն ինձանից խլում են>>:
Շատերին էլ թվում է, թե Հայաստանը դա մայրաքաղաքն է միայն: Ես դեռ չեմ հավատում, բայց իմ ականջներով եմ լսել. << Դե,Հայաստանն ի նկատի ունենք Երևանը>> : Բացատրությունը.<<դե, ի նկատի ունենք մարդկանց քանակով>>: Դա ի՞նչ կապ ունի: Նույն տրամաբանությամբ Երկիր մոլորակը դա Չինաստանն է, մարդկանց ամենամեծ քանակությունն էնտեղ է: Մնացած պետությունները հեչ :D
Ախր, ե՞րբ են մարդիկ հասկանալու, որ Հայաստանում բացի Երևանից էլի քաղաքներ կան, ավելի սիրուն, ավելի մեծ ներուժով, որոնք ավելի օգտակար կարող են լինել Հայաստանի տնտեսությանը, նրա զարգացմանը: Միայն մարդկային ռեսուրսներն ի շահ Երևանի օգտագործելով հո չի՞:
Հերիք է! Բացեք ձեր աչքերն ու ճանաչեք Հայաստանը:
Մարզերում խաչեր <<տնկելով>> (իբր ես այստեղ եմ եղել), որպես ողորմություն տոպրակներ բաժանելով կամ ձրի բուժօգնությամբ, պետական աշխատողներին ստիպողաբար կուսակցականացնելով, մարդկանց կուռքեր սարքելով ոչ մեկի աչքերը չեք փակի ու չեք մոլորեցնի:
Մի՛ խլեք իմ Հայաստանն ինձանից, մի՛ դարձրեք այն միայն Երևան: Հայասանում բացի Երևանից էլի քաղաքներ կան, բացի երևանցիներից էլի մարդիկ կան:
Comments
Post a Comment