Վերջերս ամենատժտժացող
թեմաներից մեկն է դարձել <<Պուտին ակումբը>>: Իմ կարծիքով, էսքան աղմուկ
չէր հանի այն, եթե բացումը չհամընկներ Ռուսաստանի նախընտրական շրջանի հետ, հերոսն էլ
չլիներ ՌԴ-ի նախագահի թեկնածու:
-Ինչու՞ հենց հիմա բացվեց:
Իսկ գուցե սա կա՞պ ուներ ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի նախընտրական շրջա՞նի հետ:
-Ինչու՞ հենց հիմա բացվեց:
Իսկ գուցե սա կա՞պ ուներ ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի նախընտրական շրջա՞նի հետ:
Կամ էլ միանգամից 2 նապաստա՞կ են խփում:
Հա էլի, ո՞վ իմանա իրականում ինչ է կատարվում: Ակումբներն ի՜նչ
գործունեություն են ծավալելու, հետո ի՜նչ անուններով են հանդես գալու....
Հետո ի՞նչ շիլա են ազգիս հրամցնելու.....
Էս արտահայտությունը շատ եմ լսել ու կարդացել. <<Հայաստանը
միշտ էլ թատերաբեմ է եղել մեծ ազգերի համար>>:
Այսինքն Արևմուտք-Հյուսիս-Արևելք.... Եվրոպա-Ամերիկա-Ռուսաստան....
Ահա սրանք են գլխավոր ռեժիսիորներն ու սցենարիստները,հանդիսատեսը, ովքեր խաղացնում են իրենց դերասաններին սեփական բեմերում:
Ու Hayastan կոչվող բեմահարթակի դերասանները դեռ միայն ու միայն վայելում են ծափահարությունները: Դրան <<փառք>> են ասում: Ինքնամոռաց դերասաննե՜ր.... Բեմին ու հանդիսատեսին մինչև վերջ խոնարհվողնե՜ր..... Դերը պետք է ապրել մինչև վերջին զգայարանները, դարձնել իրականություն ու խաղալ, ապրել: Ու վայելել ծափահարություններն ու բեմ շպրտված մի քանի ծաղիկները....

Իսկ խաղացած դերի համար վարձատրությու՞ն:
Ծափահարությու՞նը.... :D
Այստեղ պետք է ճիշտ ընտրել այն հանդիսատեսին ու ռեժիսիոր-սցենարիստներին,
ովքեր ոչ միայն ծափահարում, այլև վարձատրում են: Լավ վաստակած դերասանն ավելի ուժեղ ու ինքնավստահ
է դառնում. նա չի խոնարհվի, այլ կհամագործակցի....
ու մի օր էլ ինքը կսկսի սցենար գրել իր ու ուրիշների համար:
Comments
Post a Comment