Մարքեթինգամուսաշնչանքս ու Ֆ. Կոտլերի այցը Հայաստան

Ներշնչանք, մուսա....
Սա հենց բլոգիս անվան թարգմանությունն է:
Մինչ այժմ  տեղադրել եմ իմ սեփական ստեղծագործություններն առանց խոսելու ներշնչանքի մասին: Մուսայի կերպարանք կարող է ստանալ ամեն ինչ: Մինչև հիմա տեղադրված ստեղծագործություններում դա եղել է հպանցիկ հայացքն անծանոթին, կապույտ գույնը,  հոգեկան իրավիճակն արտահայտող ֆեյսբուքում ստատուսի ձևով դուրս հորդած սեփական գրառումը, սեփական տարիքն ու ծննդյան օրը, ... ու Պարույր Սևակի ստեղծագործությունները:
Մուսան դա ոչ միայն խթան է ստեղծագործելու, այլ նաև ապրելու համար: Կյանքի ցանկացած ասպարեզում, գործունեություն ծավալելու համար ևս հարկավոր է ներշնչանք: Շատ են ասում չէ,  եթե ուզում ես հասնել ինչ որ մի բանի, նախ պետք է հավատաս: Իսկ հավատը ոնց է բույն դնում քո մեջ? Նախ պետք է ոգևորվես, սիրես, սիրահարվես, խանդավառվես, որ կարողանաս հավատալ: Իսկ ոգևորվելու, խանդավառվելու, սիրել-սիրահարվելու դեպքում ունենում ես թևեր, որը քեզ տալիս է միայն մուսան:
Իմ համար կյանքն էլ է ստեղծագործություն ու ձգտում եմ ապրել այն իմ մուսայով: Երբ ներշնչված ու ոգևորված եմ, նշանակում է ինքնավստահ եմ ու ես ինձ հավատում եմ, ու, երբ արտահայտում եմ իմ ներսի ողջ էմոցիաներն, ապա ես հասնում եմ հաջողության: Կողքից նայելիս կարելի է դա որակել որպես անկեղծություն, անկաշկանդվածություն, ըմբոստություն` "ինչ մտածում, այն էլ ասում եմ"...
Իրականում դա ներշնչանքի, էմոցիաների պոռթկում է, այնպես, ինչպես, որևէ բան ստեղծագործելիս, օրինակ` Սևակի նման:
Նույն մոտեցումն ունեմ անգամ / կամ էլ հատկապես/ սովորելու, կրթություն ստանալու ու աշխատանքային պրոցեսի հանդեպ:
 Օրինակ, իմ սովորելու ընթացքում ամենաբարձր գնահատականները միշտ էլ մարքեթինգից են եղել: Սիրել եմ, հետաքրքրել է, սովորել եմ, որովհետև ներսից ուզել եմ: Ու դեռ չի մարել այդ ոգևորությունն ու հետաքրքրասիրությունը:
 Սիրում եմ էտ առարկան, որովհետև գրեթե զերծ է կանոններից ու բանաձևերից: Անգիր սերտել պետք չի, այլ մտածել: Ազատ մտածել ու ստեղծագործել, կրեատիվ լինել, ահա թե ինչն է ինձ գրավում այս մասնագիտության մեջ: Իսկ ստեղծագործելու համար մուսա է պետք: Մարքեթինգը դա բիզնեսի փիլիսոփայությունն ու հոգեբանությունն է: Այն նյութականացված չի, քանի որ այն ավելի շատ սոցիալական է: Բոլոր մարդիկ էլ առնչվում են նրա հետ, նշանակում է, նաև համամարդկային է, հասարակական: Մարքեթինգն այն կամուրջն է, որը գտնվում է բիզնես միջավայրի ու հասարակության միջև: Ինչպես հնարավոր է չներշնչվել հենց մարքեթինգից?
Վերջին 3 տարվա ընթացքում ամենաշատը կարդացել եմ Ֆ. Կոտլերի կողմից գրված  դասագրքերը:
Աշնանն էլ պետական քննություններս են...  :(  Տխուր սմայլը դրեցի, որովհետև վախենում եմ: ՈՒ գիտեք, թե առարկաներից մեկն էլ որն է? Հա, մարքեթինգ, բայց.... "Marketing Management" ու հեղինակն էլ Philip Kotler :  Է  հա, բա Կոտլերը Մարքեթինգի հիմնադիրն է : Հետո?
Հետո, ասեմ ավելին: Բայց մարդու չասեք: Ֆիլիպ Կոտլերը գալիս է Հայաստան: Նրա այցի ժամանակահատվածը համընկնելու է մոտավոր իմ ավարտական երեկոյի հետ կամ էլ վերջին պետական քննության :
Երբ նոր էի բացահայտում իմ համար մարքեթինգը, այն ասոցացնում էի նաև Կոտլերի հետ: Ու երբևէ չէի էլ համարձակվել երազել անգամ դասախոսություն լսել նրանից: Պարզվում է դրա հավանականությունը կա:

Ու հենց հիմա եմ հասկանում, որ երազել պետք չէ, դրա փոխարեն անհրաժեշտ է հավատալ: Իսկ հավատալ կարող ես միայն այն դեպքում, երբ ոգևորված ես, երբ ունես թևեր, երբ ներշնչված ես ու մի քիչ էլ խենթ:

Comments