Պետք է լինել չհանդուրժող, պետք է լինել ըմբոստ..........

Մի քանի օր է, ինչ պեղում եմ հիշողությունս, ուզում եմ մտաբերել, թե երբ եմ առաջին անգամ սկսել լիարժեք  հասկանալ խտրականություն բառը : Միշտ էլ գիտակցե՞լ եմ այդ խնդիրը....... Չէ, դժվար: Սակայն այն տպավորությունն է իմ մոտ, թե երբ առաջին անգամ սովորել եմ իմ անունը, միևնույն ժամանակ սովորեցրել են, որ բոլորը հավասար են ու խտրականությունը չարիք է: 
Գիտակցել եմ, ու, հաստատ, գիտակցում են դա բոլորը, սակայն խնդիրը արտահայտվելու մեջ է: Եթե առաջին անգամ լռել ենք, ուրեմն ականատես ենք եղել նաև նույն դեպքի կրկնությանը: Ու եթե էլի շարունակենք լռել` երրորդ... Հա, բա հետո՞:
Խտրականության դրսևորումներից ամենաշատ շոշափվողն ու քննարկվողը մեր երկրում դա գենդերային խտրականությունն է: Ու որպես կանոն, մեծամասամբ դա ասոցացնում են կնոջ հանդեպ խտրականության հետ: Համաձայն եմ: Այդ խնդիրը կա, բայց ինչ եք կարծում,խտրականություն չի՞ արդյոք, երբ պնդում են, թե տղամարդն է ընտանիք պահողը, ընտանիքի կերակրողը: Բա կի՞նը: Իմ համար շատ զարհուրելի էր, երբ կարդացի     <<Հասարակությունն Առանց Բռնության>> ՀԿ-ի անցկացրած հարցման պատասխաններից մեկը. <<18-25 տարեկան երիտասարդ աղջիկների 35.4%-ը մտածում է, եթե կինը զբաղվում է կարիերայով, ապա խնդրիներ ունի անձնական կյանքում>>: Այսինքն, կինը կարիերիստ չպետք է լինի ու չաշխատի՞: Սա հասարակության այն խոցելի զանգվածն է, իմ կարծիքով, որը առանց գիտակցելու առաջինն է խտրականություն անում ու հենց նրանք էլ լինելու են և՛ բռնության, և՛ համապատասխան խտրականության զոհը:
Ես կարծում եմ, որ խտրականության խնդիրը ու դրանից բխող չարիքները գիտենք բոլորս, դա մեր ենթագիտակցության, այրան մեջ է....
Ուղղակի պետք չէ լռել, պետք է, խոսալ, այլ ոչ թե կաթիլ առ կաթիլ կուտակել, որը, հաստատ, մի օր ժայթքելու է հրաբխի նման ու լավայի պես անմեղ կյանքեր խլի: Կամ էլ ջրի պես կկուտակվի, կսառի, կդառնա կարծրացած ինչ-որ մի բան, կարծր -ա -տիպ զանգված:
Պետք է լինել չհանդուրժող, պետք է լինել ըմբոստ ու  միանգամից հոգուց  արմատախիլ անել սառած կարծր կաթիլներն ու կրակը, որ տեղ ազատվի արևի շողերի համար, որը մարդկանց բաժանելու համար է ..........  :)
  

Comments