Skesur is good PEPSI is better

Վերջերս շատ տարօրինակ բաներ էին կատարվում մեր օֆիսում: Ուրեմն, էս մեր Գոռը մոտ 2 ամիս է, տառապում էր, գիշերները օֆիսում էր քնում, բայց բան չէր ասում, թե ինչ է անում: Անցած շաբաթ "սայլը տեղից շարժվեց" ու իմացանք, որ նա երազում է հուսնիսի 1-ի մասին՝ պրոյեկտի start-ին:

Գոռի սեղանը հունիսի 1-ից 7 օր առաջ
Հիշու՞մ եք Պեպսի Արջուկին:  Եթե կարոտել եք, կարող եք խաղալ այստեղ : 
     


Պեպսիի նորույթը ՝ Pepsi Challenge. Պեպսին իրականացնում է համաշխարհային արշավ, որին միացել է նաև Հայաստանը: 
Ի՞նչ է իրենից ներկայացնում այս ՉԱԼԻՆՋը:
1.  Երևակայում ենք, որ աշխարհի ամենակրեատիվ դիզայներն ենք:
2.  Մտնում ենք Կայք ու ստեղծում Պեպսիի մեր երազած, ուզած շիշը:
3. Տարածում ենք սոցիալական ցանցերով, որտեղ պարտադիր օգտագործում ենք #pepsichallenge #canproject hashtag-երը: 
4. Կայքի պատկերասրահ բաժնում կգտնեք Ձեր և Ձեր մրցակիցների ստեղծագործությունները:
5. Պատկերասրահում Ձեր ստացած like-երի  և Klass-երի քանակով կորոշվի հաղթողը:
6. Ամենաշատ ձայներ ունեցող 3 մասնակիցները կստանան պլանշետ: 
Գժական արդյունքներ. 
- Google-ն ասում է, որ կայքը mobile friendly է, բացի այդ, ի տարբերություն արջուկի, կայքի հնարավորություններն ամբողջությամբ հասանելի են մոբայլ օգտատերերի համար: 
- Արշավի մեկնարկից 12 ժամ անց 173 հաստատված դիզայն են եղել,
Կայք են այցելել 847 օգտատեր և ունեցել է 4198 այցելություն:
- Միաժամանակ կայք այցելուների ռեկորդային թիվը, որ ֆիքսել ենք, դա 84-ն է:
- Կայքի տարածումների մեծ քանակությունն են փաստում Ֆեյսբուքից ստացված զգուշացումները:
Իսկ հիմա գրառմանս ամենահավես մասը: Մի քանի դիզայն, որ մենք հավանել ենք.






Չմոռանամ ասել, որ ամեն ամիս նոր մարտահրավերներ, մրցույթներ են լինելու: Հետևել է պետք ;)

Comments

Popular Posts