Ես սիրում եմ ֆուտբոլ կարդալ

Ես սիրում եմ ֆուտբոլը կարդալ սոց.ցանցերում, ոչ թե դիտել հեռուստատեսությամբ կամ օնլայն հեռարձակումը: 

Օրինակ, Դորտմունդի վերջին խաղն ու նրանց սիրուն հաղթանակը ես կարդացել եմ Ֆեյսբուքով ու թվիթերի հաշթագերով: Խաղի ընթացքում դիտածս միակ տեսանյութը եղել է սա.

Սա էլ օրվա հաշթագը.


Իրականում, շատ ու շատ հաճելի է կարդալ ֆուտբոլասերների էմոցիոնալ, սուբյեկտիվ բայց անկեղծ ու քո կողմից ֆիլտրված գրառումները, քան լսել դասախոսություն կարդացող մեկնաբանի ոչ ֆուտբոլային մեկնաբանությունը :
Արամ Աբրահամյանը իր ընթերցողի ուշադրությանն է հրավիիրել, թե ինչպես է Ալեքսեյ Անդրոնովը [մշակույթային շերտերով] մեկնաբանում  Հենրիխ Մխիթարյանի գոլը : Բայց խոստովանենք, որ միշտ չէ, որ էմոցիոնալ պահերին այդքան խորը ընկալում ես մեկնաբանի գրագետ մեջբերումները, չնայած հաճելի է:
Դա յուրօրինակ զգացում է, երբ նյուզֆիդդ լցվում է գոոոոլլլ -երով ու հպարտ, պոզիտիվ գրառումներով:
Երևի դրական, առանց քլնգոցների, հաջողակ պատմությունների ու առանց քաղաքակական պաստառի նյութերի պակաս ունենք....

Comments

Popular Posts