Հոմոսեքսուալ խայտառակությունն ու ֆուտբոլը

Այսօր աշխատանքային օրս սկսեցի լուրեր  կարդալով:  Գլուխներդ ինչ ցավացնեմ, դուք էլ հաստատ այդ ամեն ինչի միջով ամեն օր անցնում եք: Աշխարհն այսօր ապրում է Ֆուտբոլով, հետևաբաև "սպորտային նորություններ " բաժինը հատուկ ուշդրության կենտրոնում է:


Չէ, Բրազիլիա-Գերմանիա խաղի մասին չեմ խոսալու, չեմպիոնի անուն չեմ գուշակելու: Ուզում եմ կարդացածս "մառազմի" մասին խոսել :
Եկեք միասին պատկերացենք.
Ֆուտբոլ, աշխարհի առաջնություն - ի՞նչ ասոցացիաներ ունեք: Իմ մոտ մոտավորապես այսպես է.
 ոգևորված ու էմոցիոնալ երկրպագուներ, երկրները խորհրդանշող գույներով մարզաշապիկներ .... Ասեցի գույներ, չէ՞: Եկեք մի քիչ խորանանք: Գույներ, գոմիկներ ... :D
Ծիծաղում ենք, բայց մի հոգևորական նման կարծիք է հայտնել:
Շարունակեմ մառազմը .
Ինչ-որ ռուս հոգևորականն ասում է, որ .. "Ուշադրություն է գրավում նաեւ ֆուտբոլիստների արտաքին տեսքը, որոնք խաղում են վարդագույն, երկնագույն, դեղին ու կանաչ խաղակոշիկներով: Այդ բոլոր գույները, ինչպես հայտնի է, կազմում են այլասերվածության ծիածանը: Ու չկա սեւ խաղակոշիկներով գեթ մի ֆուտբոլիստ, որոնցով պետք է հանդես գա իսկական տղամարդը: " (Հոդվածն ամբողջությամբ կարդացեք այստեղ: )

Արդեն համոզվում եմ, որ ոչ թե համասեռա"մոլությունն" է հիվանդություն, ինչպես շատերն են կարծում, այլ հոմոֆոբիան : 

Comments

Popular Posts