50 դրամանոց ծածկադմփոց

Ո՞րտեղից սկսեմ:
Անենավերջին լուրը. Բրիտանական թագի հերթին սպասող երրորդ սերունդի ներկայացուցիչը ծնվեց: Տղա ա, տղա: Դեռ անունը չեն հրապարակել:

Top թեման
"Այս պահին Սայաթ Նովա-Մաշտոցի պողոտա խաչմերուկում գտնվող կանգառից բազմաթիվ անհատ վարորդներ, տաքսիստներ եւ որոշ երթուղայինների վարորդներ մարդկանց անվճար տեղափոխում են քաղաքի տարբեր ծայրամասեր: Կան վարորդներ եւ տաքսիստներ, ովքեր մի քանի անգամ վերադառնում ու փոխադրումներ են իրականացնում` նշելով, որ քանի դեռ մարդիկ դրսում են, իրենք անընդհատ պտտվելու են քաղաքով մեկ եւ նրանց հասցնելու տուն:" ©http://hetq.am

Դրանից առաջ 82 համարի մարշուտկայի նկարը հայտնվեց ու դրան հետևեց բոլորի զարմացած բացականչությունները.
-Բայց սա Սամվել Ալեքսանյանի գիծն է.....











Դրանից առաջ Լալա Մնացականյանն է միացել ակցիային, դրանից առաջ Սերգեյ Սարգսյանը, Անի Քոչարը, Նիկոլ Փաշինյանը, Պետրոս Ղազարյանը, Արթուր Իսպիրյանը.....էլի լիքը հայտնի հայեր: Բայց սկիզբը գալիս հասնում ենք կարգին Հայկո: WoW!!!! Այսպիսի բան ես Հայաստանում չեմ տեսել: Անկեղծ շնորհակալություն բոլոր հայտնի ու անհայտ հասարակական ակտիվիստներից: Շնորհակալություն ոչ միայն նրա համար, որ օգնում եք վաղը 150դրամի փոխարեն 100դրամ վճարեմ, այլև այն դրական ու պայծառ էմոցիաների ու ամենակարևորը՝ գրեթե մարող հույսի համար, Հայաստանում ապրելու ցանկության համար:
Չեմ անդրադառնում սլաք.ամ կածեգոռիայի քոմմենթներին ու կարծիքներին:
Ցավոք, սեփակական փորձով գիտեմ, որ եթե մի բան ես անում հանուն քաղաքի, բոլորը քարկոծում են, թե դա ինքնաPR է կամ ինչ-որ շահ կա:


Սաղ հեչ: Բայց  ինչու՞ հենց ամսի 20-ից 150դրամ ու ոչ թե օգոստոսի 1-ից: 

Հա, հիշու՞մ եք, որ մեր օմբուդսմենը գնացել էր Մոսկվա: Ո՞վ խոսեց, կամ ո՞վ իմացավ, որ նա այսօր հանդիպել է Հրաչյա Հարությունյանի հետ ու անձամբ զրուցել:  Իր գրպանի 50 դրամը օլիգարխների կոկորդներից փախցնող հասարակությունը վաղուց արդեն մոռացել է իր հակառուսական տրամադրությունների ու անգամ ֆեյսբուքում կիսատ թողած քոմմենթների մասին: 

50դրամի աժոտաժով հակառուսական ալիքը ծածկադմփոց արեցին ու ստացվեց:



Comments

Popular Posts