անPRված Դորիանսի բարոյական կամ իսկական հաղթանակը

Վսյո, վերջ, պըրծ ! Էս մի դարդից էլ պրծանք: 
Հազիվ առաջին անգամ էս անտեր Եվրատեսիլի ժամանակ կրքերը հանդարտ էին, իրար միս չկերանք..չնայած լրիվ էներգիան սպառված էր, մսերն էլ կերված էր -հունվարին Նոր Տարվա խոզի բուդն էր, փետրվարին նախագահական ընտրություններից մինչև մայիս էլի ընտրություն-հաղթահավաք, բան-ման... մարսելու սեզոնն էր, երևի դրա համար Եվրատեսիլին հերթ չհասավ ու Դորիանսի բախտը բերեց: 
Բարոյական հաղթանակ չասեմ, ինչպես սոց.ցանցերում են արտահայտվում, բայց պայծառ ու հիշվող կատարում էր ի տարբերություն հաղթող երգին (իմ սուբյեկտիվ կարծիքն էր):
Անկեղծ, ես էդպիսի արդյունք չէի սպասում: Իսկ դու՞ք: 

-Բա ինչի՞ էդպես եղավ: 
Ոչ պաշտոնական էջերից մեկը գրառում էր արել.

Նույն էջը տեղադրել էր ևս մի նկար: Գուցե սա՞ էլ է պատճառ. 


Եթե ընդհանուր պատկերը նայում ենք, հայերի դուրն եկել էին տղաները, երգը, կատարումը: Լավ երգ-լավ կատարում ու էդքան ցածր միավորներ ?????? Եթե կա լավ պրադուկտ ու չկա PR, ուրեմն ինչի՞/ու՞մ  համար է այդ պրադուկտը: Թոմի Այոմիի՞ն էին լավ ճանաչում, թե՞ Կիրկորովին: Եթե հայերին բալետ աներ, կասեիք "իսկական հայ տղա ա մեր Ֆիլիպը", չէ՞ :  
"Մեզ զուտ ֆեյսբուքյան լայքեր պետք չեն, ադրբեջանցիները շատ են մեզ փիս-փիս բաներ ասում, տռյա-լյա-լյա" ... աաաաաաաաաաաաաա : Լավ էլի:  Բա Գոհար Գասպարյան ջան, Դուք Ձեր սիրուն ժպիտով, նուրբ հայհուհու կերպարով (կոմպլիմենտներն առանց հեգնանքի  են, որովհետև  իրոք գեղեցկուհի է) տղաների կողքին էիք, որ ի՞նչ անեիք: 
Վերջում 2 հատ լուրջ հարց, որ ինձ հետաքրքրում են. 
1. Մեր նախարարի քվեարկության կոչից հետո գոնե Տաշիրը նայեցի՞ն մեր ռուսաբնակ հայերը:
2. Ժողովուրդ մոդա-դիզայն-ֆեյշն-ռոք-սթայլ... դրանից հասկացող մարդ կա՞: Գոռի ջինսից կախված ֆինծիկն ինչի՞ համար էր: Իսկի չէր էլ երևում բեմի վրա: 
Աղբյուրը՝ https://www.facebook.com/evolutionevent/photos

Comments

Popular Posts