Միտինգ լրագրողների դեմ


Ֆեյսբուքիս նյուզֆիդում քաոս էր այսօր: Քաոս բառիս բուն իմաստով: Գազի թանկացում, միտինգներ, սպանված զինծառայողների մայրերը փորձել են մտնել կառավարության շենք, սպանված զինվորի դագաղը Սևան-Երևան մայրուղում, ոստիկանները հարձակվել են լրագրողների վրա և խլել նկարահանող սարքերը, Սեյրան Օհանյանը համբուրում է զինվորի դին.........
Անկեղծ եմ ասում, ես դեռ ուշքի չեմ գալիս: Սարսափելի է: Մեդիա ոլորտի հարգելի ներկայացուցիչներ, պարտադի՞ր պայման էր տարածել զինծառայողի դագաղի նկարները, էլ չեմ ասում, որ հուղարկավորության տեսանյութն էլ է արդեն հասանելի հանրությանը:
Բոլորս էլ ցավում ենք կատարվածի համար, հասկանում ենք, որ սա նաև առիթ է ձեր կայքերի ռեյտինգն ապահովելու համար, բայց ....
Youtube-ում տեղադրված վիդեոն չեմ բացել-նայել, իսկ Ֆեյսբուքի նկարները, որ հայտնվում են իմ նյուզֆիդում, չեմ կարող դրանցից պաշտպանել ինձ: Դագաղի նկար տեսնելն իմ համար հոգեբանական սթրես է:
Մի՛ մոռացեք, որ անչափահաս երեխաներ էլ կան օնլայն տիրույթում:
Հ.Գ. Հիմա ի՞նչ. մի հատ էլ միտինգ լրագրողների դե՞մ անենք ու պադասխա՞ն պահանջենք: 

Comments

Popular Posts