Օդում կրակված խոսքերը կամ մի ծննդյան շնորհավորանք

















Ասում են էսօր slaq.am կայքի սեփականատիրոջ ծննդյան օրն է: Բա չշնորհավորե՞մ: Մենուա Հարությունյանին անձամբ չեմ ճանաչում, չնայած գիտեմ ինչեր են գրում նրա մասին. բավական է անգամ իր  Ֆեյսբուքյան գրառումների քոմմենթները կարդալ: Սակայն դա դեռ քիչ է իմ համար մարդու մասին կարծիք կազմել: Ուղակի որպես մարդ սրտանց շնորհավորում եմ :  Այ, թե slaq.am-ի մասին.......

Շատերն էին քլնգում բլոգնյուզին, թե ֆեյսբուքից գողանում է: Բայց այսօր Բլոգնյուզի կլոնների թիվը օրեցօր աճում է: Իսկ լրատվականները? Չէ՞ որ նրանք ավելի պրոֆեսիոնալ են copy paste-ի գործում: Slaq.am-ի հերթական զոհը իմ բլոգի նյութերից մեկն էր: Առանց հեղինակի, առանց աղբյուրի տեղադրել էին նյութն ու էն կարգի ռոբոտացած, որ վերջին նախադասությունը վերջանում է միջակետով, իսկ օրիգինալում միջակետից հետո նկարներ ու վիդեո է:
Շատ չխոսեմ, ինքներդ համեմատեք. սա օրիգինալ տարբերակն է, իսկ սա՝ slaq.am-ում:
Քոմմենթեցի, գրեցի կայքի ֆբ էջին... անպատասխան: Իսկ կայքի սեփականատիրոջը գրածս քոմմենթը, ի զարմանս ինձ, գտավ արձագանք- նա այդ հարցերով չի զբաղվում, իմ հետ կկապնվեն: Կապնվեցին, բա ի՞նչ արեցին:
Ներքևում կարող եք կարդալ, որ կայքի սեփականատերը շնորհակալություն ու ներողություն հայտնել:
 Menua Harutyunyan-ն իմ ֆբ ընկերը չէ, սրանք նրա public ստատուսներից մեկի տակ արված քոմմենթներն են: 
Անկեղծ, շատ ողջունելի ու նորմալ պատասխան էր սեփականատիրոջ կողմից: Անկախ նրանից, թե ինչեր էին ֆեյսբուքահայերը տվյալ ստատուսի տակ քոմենթում ու գրում Մենուա Հարությունյանին, իմ համար լավ իմաստով անսպասելի պատասխան էր: Մտածեցի, որ հարցը լուծում կստանա:
Պարզվեց, այն ինչ կարդացիք, օդում կրակված խոսքեր էին:
Է՜հ....
Միանում եմ slaq.am-ի՝ ինձ չպատասխանող անձնակազմի  շնորհավորանքներին.
Այսօր լրանում է քաղաքական մեկնաբան, իմ բլոգից copy paste / գրագողություն անող լրատվական կայքի սեփականատեր Մենուա Հարությունյանի 31-ամյակը:Շնորհավորում եմ  Մենուա Հարությունյանին և մաղթում քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ, իսկ սեփական կայքին՝  իրենց մտքերն ունեցող, copy paste չանող անձնակազմ: 

Comments

Popular Posts