Տարօրինակ տոն - ապրիլի 1



Facebook-ի news feed-ումս արդեն հասցրել եմ բազմաթիվ ապրիլմեկյան ստատուսներ, լրատվականների հոդվածներ կարդալ: Լրատվականների համար ապրիլի 1 է, թե սովորական օր ի՞նչ տարբերություն: Գրում են այն, ինչ Facebook-ի  like, կայքի այցելություն կբերի:

Իսկ առօրեա կյանքում ահավորություն.... ամբողջ օրը պիտի մտածես ում խաբես, ով է քեզ խաբում: Մի խոսքով, այս տոն կոչեցյալը մարդուն հիշեցնում է իր ստելու ունակության, տաղանդի մասին:
Իսկ դուք գիտե՞ք, թե որտեղից է գալիս ապրիլի 1-ի "տոնի" պատմությունը: 

Հնում հռոմեացիներն ու հնդիկները Նոր Տարին նշել են ապրիլի 1-ին: 1582թ.-ին Հռոմի Պապ Գրիգորի XIII -ը հին օրացույցը  փոխարինեց նորով՝ Գրիգորյան օրացույցով: Համաձայն նոր օրացույցի Նոր Տարին սկսվում էր հունվարի 1-ից: Ֆրանսիան ևս միացել է օրացույցի փոփոխությանը և Նոր Տարին պաշտոնապես նշել է հունվարի 1-ին՝ ապրիլի 1-ի փոխարեն: Սակայն, ֆրանսիացիների մի մասը կամ չի իմացել փոփոխության մասին կամ չի ընդունել այն: Իսկ նրանց մի մասն էլ այս փաստին հումորով են մոտեցել ու  ամանորյա կատակ-նվերներ են արել միմյանց, կամ միմյանց համոզել են հավատալ սխալ բաներին: Տարիների  ընթացքում այդ սովորությունը տարածվել է Եվրոպայում ու ավելի հեռուներ:

Համով հոտով հումորներ եմ մաղթում :) 

Comments

Popular Posts