2012 թվականը





Տեսնես էս նկարում ինչու՞ եմ ակնոցներով: Կարևորը պատն է, ոչ թե ակնոցները:

Վերջին օրերին օնլայն մեդիայում հայտնված top արտահայտությունների շարքում կարելի համարել "Տարվա լավագույն....." ու գնաց.... դերասան, երգիչ, ժուռնալիստ, կինո, դեմք, մարդ, կայք..... Մի խոսքով, ով ում ուզեցել  իր ուզած լավագույն տիտղոսին տվել է:
Ես էլ եմ որոշել իմ "լավագույն" ցուցակը կազմել. ավելի խելացի ձևակերպումով՝ ամփոփել իմ անցած տարին:
Նկարում մեր տան մի անկյունն է:
Այստեղ իմ մասնակցած կամ կյանքում կարևոր իրադարձություններն են սերտիֆիկատների, շապիկների, հուշանվերների, շապիկների, պայուսակների ու նման լիքը բաների տեսքով ու նաև գրառումներով: Հոգեբան չեմ, բայց խորհուրդ կտամ իմ նման զգայուն մարդկանց ևս նման անկյուն ստեղծել: Երբ ընկճված, հիասթափված ես, բավական է նայել անցած ձեռքբերումներին , ինքնամոտիվացվել ու առաջ շարժվել: Այո՛, անցած տարվա իմ կարևոր ձեռքբերումներից մեկը դա դեպրեսիոնիստական բնավորությունից ազատվելն է:
Ինչպես նկատում եք, 3 վարդագույն թուղթ կան պատին - ամեն մեկի վրա մի երազանք-նպատակ:  2012թ.-ի իմ ամենամեծ նպատակը կատարվել է: Աշխատում եմ իմ մասնագիտությամբ սիրած բնագավառում արդեն հարազատ դարձած կազմակերպությունում: 
Իմ երազանքն է ՉԵրևանակենտրոն Հայաստանում ապրել: Դա ես չեմ կարող իրականացնել, բայց ես էլ կարող եմ իմ լուման դնել: Մեծամտություն չի սա, այլ երազանքին հասնելու ձգտում: Հաջորդ թերթիկի վրա գրված է  հենց դրան միտված պրոյեկտներ անելու իմ երազանքը: Այն, ինչ 2011թ.-ին չհաջողվեց, հաջողվեց անել այս տարի: Համացանցում է արդեն Արթիկ քաղաքի երիտասարդական բլոգը:  Բլոգի կայացման համար ես շնորհակալ եմ նոր ձևավորված ուժեղ ու ջերմ թիմին. Լիլիթին, Նորային, Դավիթին: Արթիկում օնլայն մեդիայի մեծ բաց կա: Ինչպես նաև սա հնարավորություն է Արթիկը ճանաչելի դարձնել Արթիկցիներին ու ոչ արթիկցիներին: Հենց դա էլ եղել է բլոգի ստեղծման պատճառը: Ընկերներս հարցնում էին. "Սիր, Արթիկը քաղաք է, թե գյուղ:" Դե, հիմա կարող եք մտնել ֆեյսբուքյան էջ կամ բլոգ ու ինքներդ կարդաք, իմանաք ինչ ու որտեղ է Արթիկը:
 Դեռ շաաաատ անելիքներ, նպատակներ կան քաղաքիս հետ կապված:

2012-ի կարևոր ձեռքբերում էր TEDxYerevan2012-ի թիմում լինելը:  Բացի կազմակերպչական շատ նրբություններ տեսնել-սովորելուց, փորձից ես շատ ուրախ եմ, որ ծանոթացա նման պայծառ, պրոֆեսիոնալ մարդկանց հետ, ինչպիսիք են TEDxYerevan-ի կազմակերպիչները, TED speaker-ներն ու երկրպագուները:

Էլի կան իրադարձություններ, որ տեղի են ունեցել 2012-ին, որ երբեք չեն ջնջվի իմ հիշողությունից:

Իսկ 2013թ.-ի երազանքները.... ասեմ:
2013թ.-ը դա օձի կենդանակերպի տարին է, որի տարում և ծնվել եմ ես: Այնպես, որ օձից ավելի շատ բան ունեմ պահանջելու: Այս տարի էլ եմ երազանքներս գրելու թերթիկների վրա ու կպցնելու "երազանքների պատ"-ին, որ Ձմեռ Պապիկը կարդա ու իրականացնի: 

Comments

Popular Posts