Բարև

OLaaaaa :)
-Բարև :)

Երևի աշխարհում ամենահաճելի ու ամենասպասված, ամենատաք ու սիրված բառն է ,- բարև:
 Գուցե հասարակ այդ մի հատիկ բառը միայն իմ համար է, որ էտքան մեծ նշանակություն ունի, գուցե քո համար այն ավելի անիմաստ է, երբեմն էլ ժամանակի կորուստ, որն էլ քո համար ռիսկ է:

Երբ բարև եմ ասում կամ լսում, ես նրա մեջ արև եմ տեսում, ժպիտ, բարություն, տաք ու անկեղծ ու ավելին :
Բարևը մի հատիկ բառ չի, այլ չասված խոսքերի, թաքցրած զգացմունքների վերնագիրն է, այդ ամենի ամփոփագիրը:
 Բարևը հարցեր ու այդ հարցերի պատասխաններն են, հոգու խորքում թաքցրած երազանքներն են ու դրանց իրականացման հավատը:
Բարևը կյանքն ավելի պայծառ դարձնող շողն է, լավատեսության կաթիլը... ու յուրահատուկ մոտիվացիա:


Երբ ասում եմ կամ լսում "բարև" ավելին է քան բարև-ը:

Comments

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts