Cloud Gate կամ իմ ամերիկյան երազանքից լոբու մի հատիկ


"Chicago, the wonder city, has a new wonder."
--Chicago Tribune, 18 July, 2004
Cloud Gate, the Bean…..
Ամպե դարպաս (երևի սենց է թարգմանվում), լոբի….
Բան չասեց, չէ՞: Իսկ դա իմ երազանքն է. Ամերիկյան երազանքի մի մասը: Ուզում եմ…. Չէ, երազում եմ….. մի խոսքով, մի օր հաստատ կանգնելու եմ այդ լոբու հատիկի, երկնքի ու երկրի դարպասի տակ ու իմ հաջորդ երազանքը կպահեմ, բայց առաջին հերթին կհիշեմ իմ կյանքի իրականցրած մյուս երազանքներն ու հաջողությունները:
Cloud Gate, կամ ինչպես տեղացիներն են անվանումThe Bean”: Գտնվում է Չիքագո քաղաքի Միլլենիում այգում , որի հեղինակը բրիտանացի Anish Kapoor-ն է:
Կշռում է ավելի քան 110 տ , 10x20x13մ: Կապուրն այն անվանել է Cloud Gate, որովհետև մակերևույթի 80%-ը երկնքի արտացոլանքն է:  

Համացանցում, երբ փորձում էի փնտրել ավելի շատ ինֆորմացիա Չիքագոյան այս հրաշքի մասին կամ նկարներն էին ինձ շեղում կամ էլ նյութերի մեծ մասը պարզապես նկարագրում էր նրա գեղեցկությունը: 



Բայց իրոք պատկերացրեք մի պահ.... վերևում ամպերն են, հետո տեսնում ես փլուզվող, աղաղված երկնաքերերին ու մարդկանց ................ բառերը հաստատ էս պարագայում քիչ են: Մի քանի նկարներ ու վիդեո որ գտել եմ համացանցում, տեղադրել եմ ներքևում: Բայց խոստանում եմ, որ հենց գնամ Չիքագոյի սիրտ՝ Միլենիում այգի, իմ տպավորությունների մասին կգրեմ ու կդնեմ իմ նկարները: (Էտ օրը գալու է :P)









Comments

Popular Posts