Success story-ները, լրագրողներն ու մենք


Պատկերացնու՞մ եք, եթե ավելի հաճախ իմանայինք նման պատմություններ[Success story-ներ], ինչպես կփոխվեր մեր կյանքը:  Եթե լրատվական կայքերում չկարդայինք լրագրողների անիմաստ հարցերը քաղաքական գործիչներին, նրանց առանց ապացույցների ենթադրությունները, թե օրինակ Վ. Սիրադեղյանը, Ռ. Քոչարյանը հետ են գալու քաղաքականություն, թե չէ, էսինչ պոպստարիկը իրա հետույքն է բացել, մյուսը հղիացել է, Անժելա Սարգսյանի լուսանկարները ջնջեցին, նորից քցեցին, նորից ջնջեցին, նորից քցեցին-բա որտեղ են նորից քցել ......ու սենց լիքը "կաշմառների" փոխարեն կարդում ենք, թե ինչպես, օրինակ, մի ուսանող սկսել է իր բիզնեսը, հաջողություն մաղթենք, էս երգիչը, դերասանը ինչպե՞ս շահեց մրցանակը, ի՞նչ խորհուրդ սկսնակներին......... Կարդալուց հետո ձեր էմոցիաների տարբերությունը ենթադրում եք, չէ՞. ու նաև այն, թե ինչ աչքերով արդեն կնայեք ձեր սեփական խնդիրներին, ձեզ ընձեռնված հնարավորություններին:

Մեր կյանքում առանց այն էլ այնքան շատ են բացասական երևույթները.... իսկ լրագրողները կարող են մոտիվացնել մեզ ու ստիպել ավելի դրական աչքերով նայել ամեն ինչին: 
Success story-ներն իրոք կան ու շատ են մեր իրականությունում: Նման մի պատմություն էլ ինձ է միշտ մոտիվացնում, ուժ է ներարկում: Երևի այն կարևոր դրդապատճառներից մեկն է, որ ես դեռ չեմ հանձնվել ու չեմ հիասթափվել իմ երազանքներից: Հենց անելանելի դրության մեջ եմ հայտնվում, ինչպես հիմա եմ, հիշում եմ, ուժերս հավաքում ու նոր ելք փնտրում:

Առաջարկում եմ կարդալ Արտակ Ալեքսանյանի ֆեյսբուքյան նոթը.

Թե ինչու են լրագրողները մեղավոր արտագաղթի համար

Comments

Popular Posts