Խառը մտքեր

Տիկին Քլինթոնի  Հայաստան կատարած արյունալի այցի հետևանքների վերջը ի՞նչ է լինելու: Չեմ պատրաստվում հարցիս պատասխանը փնտրել կամ դիվանագիտական այս այցը վերլուծել:
Վերջերս տարօրինակ բան է սկսվել կատարվել հետս: Զգում եմ, որ իմ հասարակական ակտիվիստի տեսակը, որը նոր էր արթնացել, կամաց-կամաց մեռնում է: Էսօրվա կարդացածս քաղաքական մի նորություն էլ էն հասարակական կեցվածքին հասցված դաշույնի ևս մեկ հարված էր. (չփորձեք կռահել, չեք իմանա, թե ինչ նորության մասին է խոսքը :P)......... ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒ՜Ն: (Բայց, երևանցինե՛ր,  եթե Արթիկիս գյուղ ասեք, կամ <<ՀՀ միակ քաղաքը Երևանն է>> բարբաջեք, մեկ է կռիվ կենեմ ձեր հետ, հաստատ, ով գուզե էղնի: Հերիք էղավ, նստեք Հայաստանի աշխարհագրություն սորվեք, ամոթ է!!!!!!
Դու հասարակության մի մասնիկն ես, դու պիտի երջանիկ լինես, արդյունքում, հասարակության մի մասնիկ երջանիկ է, ուրեմն բարի գործ ես արել: Բայց դու որտեղի՞ց ես եկել: Բա քո սեփական արմատները քեզ ու՞ր են տանում.... ի՞մը. դեպի հարազատ քաղաքս, ծնողներս, ծնողներիս ծնողները, նրանց պատմած հուշերը իրենց մանկությունից, իմ սեփական հուշերը իմ մանկությունից....ահա սա է տվյալ պահին իմ պատկերացրած հայրենիքն ու հայրենասիրությունը: Ու իմ նման քանի՜ մարդ կա Հայաստանում, նրանք էլ են կապված իրենց տան պատերի, հուշերի հետ, հետո ի՞նչ անենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանի ամենամոտ տանն է ապրում, օրինակի համար: Ինքը ու իրա հիշողություններն ի՞նչ մեղք ունեն, որ ադրբեջանցին որոշել է կրակել իրա ամբիցիաների համար: 
 Երբ իմացա, որ կրակում են, վախից սառել էի, պատերազմ ապրածի նման վախենում էի...ինչի՞ էին կրակում, ի՞նչ էին ուզում...
1000-ավոր մեկնաբանություններից ու վերլուծություններից էս մեկը 
Ու էս իմ անտարբեր անհանգստության մեջ գիտե՞ք ինչը հուզեց: Դա Սոս Սարգսյանի բաց նամակն է....
Բայց Սոս Սարգսյանը որպես մտավորական իր կերպարին հարիր պահեց իրեն....ՄԵԾ ՄԱՐԴ Է: Անտարբեր չի, խոսեց, իր հերթին բարձրաձայնեց...

Հ.Գ. Մի քիչ խառը սթափվեց գրածս, բայց միանգամից գրեցի լրիվ էն ամենի մասին, որ մտածում էի, ու պիտի ասեի: 

Comments

Popular Posts