Ինչպիսի՞ն պիտի լինի պատգամավորը


Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
Հոդված 64. Պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
Հոդված 65. Պատգամավորը չի կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:
Պատգամավորի վարձատրությունը, գործունեության երաշխիքները սահմանվում են օրենքով:
Հոդված 66. Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով:
Պատգամավորը չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում` Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում:
Պատգամավորին չի կարելի կալանավորել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկել առանց Ազգային ժողովի համաձայնության:
Հոդված 67. Պատգամավորի լիազորությունները դադարում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու, Ազգային ժողովի արձակման, Սահմանադրության 65 հոդվածի առաջին մասի պայմանները խախտելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու, մեկ նստաշրջանի ընթացքում քվեարկությունների կեսից անհարգելի բացակայելու, ազատազրկման դատապարտվելու, անգործունակ ճանաչվելու եւ հրաժարականի դեպքերում:
Պատգամավորի լիազորությունների դադարման կարգը սահմանվում է Ազգային ժողովի կանոնակարգով: 

Գոյություն ունի նաև Ազգային Ժողովի կանոնակակարգ, որտեղ հստակեցվում են օրենքով պատգամավորի իրավունքները, պարտականությունները, էթիկայի կանոնները, պատգամավորի շահերի բախումը, և այլն, մինչև լիազորությունների ֆաֆարեցումն ու հրաժարականը:  

Էս ամեն ինչը օրենքով սահմանված կարգով..... բայց ո՞վ և ինչպիսի՞ն պիտի լինի պատգամավորը.... ֆեյսբուքցիներից հարցրեցի Ի՞նչ հատկանիշներ պիտի ունենա ՀՀ ԱԺ պատգամավորը և պատասխանեցին.

  • Պարկեշտ, բարոյական, մարդկային
  • Արդար ընտրություններով ընտրված լինի
  • Լինի հարգված ժողովրդի կողնից

Կային նաև այլ պատասխաններ

  • Չպիտի լինի քոչարյանասերժական,
  • Լևոնական չպիտի լինի
Իսկ ամենաօրիգինալ պատասխանը :) 
  • Գեղեցիկ:
Դե, եթե  արդար ընտրություններով է ընտրվել, ուրեմն պատգամավորը հարգված է ժողովրդի կողմից, իսկ արդար ընտրության նախապայմանն է հոգեընտրակաշառքներից  զերծ մնալը: Բայց ո՞վ է սահմանում մարդու բարոյականության սահմանն ու օրենքները....որո՞նք են բարոյականության չափանիշները.......
Քարոզարշավային պատկերն ասես այնպիսին լինի, որ իշխանությունը անում է ամեն ինչ  աթոռը պահելու համար, (Բարգավաճ Հայաստանի վարքագիծը էլ չեմ ասում .....), իրեն միակ ու արմատական ընդդիմություն համարող ուժը՝ ՀԱԿ-ըգնում է միայն Սերժ Սարգսյանի դեմ, իսկ ԱԺ ընտրությունը նրանց համար լոկ գործիք է նախագահական ընտրությունների համար դիվիդենտ հավաքելու համար: Գնում են նախագահի դեմ, ամեն միջոց կիրառելով, գնում են ընդդեմ, բա ժողովու՞րդը.... Վայ, էլի Մարտի 1-ը հիշեցի....


Իսկ իմ համար պատգամավորը ոչ միայն օրենք գրող մարդ է, ընդդեմ ինչ-որ բանի պայքարող, այլ գոյություն ունեցող օրենքների իրագործման, կիրառման պաշտպան: Մարդ, ով ոչ թե բարեգործություն է անում, այլ խոսում է ժողովրդի հետ ու գնում է խնդիրների լուծումները օրենքի դաշտում ամրագրելու համար: Պատգամավորը պարտադիր չի, որ ունենա իրավագետի մասնագիտություն, այլ պիտի իրավագիտակցության բարձր մակարդակ ունենա, էությամբ լինի կամավոր, հասարակական ակտիվիստ, համարձակ ու ուժեղ: 
Հայաստանիս հենց այսպիսի 131 պատգամավոր եմ մաղթում:

Հետևենք, տեսնենք ինչ լուրեր կկարդանք:

Կարդա նաև Ու՞մ ընտրել

Comments

Popular Posts