Ո՞մ ընտրել


Բարև ընտրություններ, քարոզարշավ, թեկնածուներ, ժողովուրդ……
Էս շիլաշփոթի մասին մի քիչ ուզում եմ կիսվել:
Բոլորս էլ գիտենք, որ ԱԺ ընտրություններ են, ընտրելու ենք մարդկանց, ովքեր գնալու են ու օրենք մշակեն, գրեն, իսկ մի մասն էլ “կնոպկա” սեխմեն:
Էս քարոզարշավ ասվածն էլ մի տեսակ լրիվ անտրամաբանական է իմ համար- մարդկանց դատելու ենք էս մի ամսվա ընթացքում իրանց ճառ կարդալու ունակության համար??? Լավ էլի:
Քարոզարշավը պիտի նախորդ տարիների արածի հաշվետվություն լինի ու ապագա քայլերի մասին հայտարարություն-էլի հաշվետվության նման մի բան:
Ու՞մ ընտրել…..
1.      Նախ ինքներս հասկանանք, մեր մեջ պատկերացնենք, թե ով է պատգամավորը, ինչպիսին պիտի լինի:
Դե, որ աշխատանքի եք դիմում, հայտարարության մեջ գրված է լինում չէ՞ աշխատանքի նկարագրություն, աշխատանքի պարտականություններ, պահանջվող որակավորում: էս բոլոր կետերը պիտի հասկանանք, հստակեցնենք:
2.      Հետո սկսեք ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության առջև առաջացած խնդիրները:
Այդ անելու համար սկսիր հենց քեզանից – բայց մի՛ սահմանափակվիր միայն քեզանով: Ի՞նչ կփոխեիր քո կյանքում, ի՞նչն է խանգարում, որ ավելի լիարժեք, հարգված ու պաշտպանված ապրես:
Դպրոցում, բուհում, աշխատանքում….. այլ հաստատություններում, որոնց հետ առնչվում ես ի՞նչ խնդիրներ ու թերացումներ կան:
Քո քաղաքը/գյուղը, մարզը ի՞նչ խնդիրներ ունի:
Հայաստան պետության խնդիրների մասին փորձիր մտածել:
Հետո այդ բազում խնդիրների միջից հստակեցրու, թե ո՞րոնք են մտնում պատգամավորի պարտականությունների մեջ, որ նա պիտի լուծի:
3.      Ծանոթացիր բոլոր համամասնական և մեծամասնական թեկնածուների հետ: Ուսումնասիրիր քաքական կենսագրությունը:
4.      Ծանոթացիր նրանց ծրագրերի հետ և փնտրիր քեզ հուզող հարցերի պատասխանները:
Հետևիր բանավեճերին, որոնք ավելի հեշտ կդարձնեն համեմատել նրանց:
5.      Եթե չես գտնում քո հարցերի պատասխանները, թե ի՞նչ լուծումներ են առաջարկում քեզ համար կարևոր խնդիրներին, ուրեմն հարցերդ ինքդ տուր ու հստակ պատասխան պահանջիր նրանցից:

Ինչպես երևում է, քարոզարշավի ընթացքում ընտրողն ավելի շատ գործ ունի անելու, քան ընտրվողը, իսկ ընտրություններից հետո ընտրողը պիտի լինի միայն պահանջատեր:
շարունակելի...


Comments

Popular Posts