Հոգեընտրակաշառքներն ու ինֆորմացիոն ընտրապատերազմը

Աղբյուրը՝ aravot.am
 Կանանց միամսյակի վերջն ազդարարող Ապրիլի 7-ին առաջարկում եմ մի լավ քեֆ անել ու հնարավորինս լինել բարի միմյանց հանդեպ: Չէ՞ որ այդ օրը առատաձեռն նվերներ անելու վերջին օրն է: Հաջորդ օրը դա կկոչվի ընտրակաշառք:
Երևի այս տարի կանանց այն եզակի միամսյակն է, երբ տղամարդկանց մի մասը չեն ուզենա, որ վերջանա: Եթե նման միտք լսեք, ուրեմն այդ արական սեռի ներկայացուցիչը ահավոր հեռու է քաղաքակականությունից... նա ձեր որսն է, թե ոչ, ինքներդ դատեք: Բայց որ կան ուժեր, ամիսներ շարունակ քարոզում էին բոյկոտել ընտրությունները.... գուցե միանան այս խմբի մարդկանց:
Միևնույնն է ընտրություններ լինելու է:
Արդար, ազատ, թափանցիկ ընտրություններ: 

Սա մի նախադասություն է, որ ամեն մի քաղաքակական գործիչ իր պարտքն է համարում գոռալ:
Թափանցիկ ընտրությունը դա քվեատուփի թափանցիկ լինելը չէ:
Ազատ ընտրությունը ընտրողների ցուցակների ազատությունը (կենդանի/մեռած/ՀՀ քաղաքացի, թե ոչ) չէ:
Արդար ընտրությունը <<փողը վերցրել եմ, ձայնս տամ>> սկզբունքը չէ:

Այսօր ինֆորմացիոն պատերազմների դարաշրջան է: Դա տեղի է ունենում միջպետական հարաբերություններում, նույնն է նաև ընտրական պայքարում: Այո՛, ընտրական պայքարը նաև ինֆորմացիոն պայքար է իմ համար: Ու դա չի սկսվում ընտրություններից մի ամիս առաջ:
Ընտրությունների մասին գնահատական տալու համար պետք է ամեն ինչ մանրադիտակի տակ առնել հենց այն պահից, երբ սկսում են ակտիվանալ քաղաքակական գործիչները: Ընտրական քարոզարշավը սկսվել է վաղուց:
Ամանորյա տոպրակներ, ձրի բուժ սպասարկում...... ընտրությունից մի քանի ամիս առաջ նախաընտրակաշառքներ: Քաղաքներ, գյուղեր մուտք գործող ճանապարհներին խաչեր.... իսկ դա արդեն հոգեընտրակաշառքն է:
Հա, ինֆորմացիոն կռիվների մասին էլ խոսեմ: Դե ասում են լրագրողը պիտի լինի անկախ, անաչառ.... բայց լրատվական կայք, որ բացում եմ նախ փորձում եմ հասկանալ սա որ քաղաքակական ուժինն է, որ կարդացածիս հավաստիությունը մասամբ իմանամ: Հեռուստաալիքներն արդեն առանձին ցավալի ու ողբերգական երևույթ են:
Մենակ լուրերով չէ, սերիալներում անգամ նյուանսներով հասկացնում են արդեն ուղղորդված դիրքորոշում (գուցե պարզապես ես եմ հերոսների խաղը նմանացրել, բայց տպավորությունս էտ էր).... Իսկ լրատվական աղբյուրները ..... արդեն վաղուց սկսել են քարոզարշավը:  Ալիքներից մեկն ասես կոնկրետ կուսակցության ղեկավարներից մեկի թաքնված տեսախցիկն  լինի: Ովքեր մեծ կլաններ ունեն, թաքնված տեսախցիկների պլանտացիաներ կհիմնեն: Եկեք չմոռանանք, որ հայ ընտրողը իր ինֆորմացիան առաջին հերթին ստանում է հեռուստատեսությունից: Փաստորեն, ով ավելի փայլուն հեռուստաաստղ դարձավ, նրա շանսերը մեծանում է: Մի դրվագ հիշեցի ինֆորմացիոն-ընտրական կռվից. մի ալիքով կոալիցիոն կուսակցություններից մեկի թաքնված տեսախցիկը համագումարն էր ֆիքսել, իսկ մյուս հեռ.ալիքներից մեկով միևնույն ժամանակ քաղաքագետներն ու տարբեր վերլուծաբաններ ընդդիմախոսում էին մեր օլիգարխիայի մասին:
Ընտրական պրոցեսը վաղուց մեկնարկել է:
Ժողովրդավարական լինել-չլինելը պիտի դատենք արդեն:
  • լրատվամիջոցներն ինչքանո՞վ են անաչառ
  • հատկապես հանրապետության ամբողջ մարզերում հեռարձակող հեռ. ալիքներն ու ռադիոն հավասարաչա՞փ են անդրադառնում քաղաքակական ուժերի
  • բարեգործությունները սրտից բխող արված գործողություննե՞ր են, թե՞ ընտրության նախապատրաստություն
  • պետական աշխատողներից քանի՞սն են վերջին շրջաանում կուսակցականացվել.... (դասատուներ, էլ. ցանցի, գազ, ջուր աշխատողներ....)
էս պահին էսքանը դեռ եթե մանրադիտակի տակ առնենք: Առաջիմ 3ից խոսացի, վերջի կետն էլ.... երևի չեք մոռացել կոալիցիոն  կուսակցությունների այցերը մարզեր ու անդամատոմսերի բաժանումը լի դահլիճներում: Է՜հ.... հերիք չէր հետո մի շրջան էլ մեկը աչքի լույս բաժանող դարձավ մարզերում, մյուսն էլ՝ ժողովրդի հետ ընտրական ծրագիր գրող:

Դասական եղանակով հիմա ի՞նչ է կատարվելու: Ամեն մի կուսակցություն հիմա իրա ներքին հարցերով է զբաղվում, հետո կգնա ընտրության, արդյունքների ժամանակ կտեսնի իր քիչ ձայներն ու դուրս կգա փողոց:
Գիտե՞ք ինչի նմանվեց, երբ շինարարական գործիքներ են բերում այգի, կամաց-կամաց պատրաստվում են, որ շինարարական աշխատանքներ սկսեն, մի 2 տեղ էլ պատերին գրված է էտ մասին, բոլորը լուռ են, բայց երբ ծառը հատում են, բիտոնե պատերը բարձրացնում են, նոր են գոռում, թե ինչի ծառը կտրեցիք, քանդե՛ք ձեր բիտոնը: (ասածիս մեջ ենթատեքստ չփնտրեք)
Հենց հիմա է, որ ընտրական պայքարին մասնակցողները պիտի խոսեն, պիտի պայքարեն, որ իրենց մասին ինֆորմացիան ճիշտ ձևով ու քանակով հասնի հասարակությանը, պարզաբանի նաև շատ հարցեր, անի լուսավորչական աշխատանք՝ բացահայտելով PR-ի միջոցով քողարկված մութ անկյուններն ու տա ազատ ընտրություն կատարելու բանալին:  Հենց հիմա պիտի պայքարենք, որ մեզ չհիմարացնեն, սուտ բարեգործներ ու ժողովրդասերներ   չդառնան: Հենց հիմա պիտի սկսենք պայքարել ժողովրդավարական ընտրությունների համար,  ոչ թե հետո փողոցներում գոռալ այն ամենի մասին, ինչ կատարվում է հենց հիմա....


Comments

Popular Posts