Քաղաքականությունն ու՜ր, ես ու՜ր….


Վերնագիրը կարդացիք: Հիմա շատերը քմծիծաղեցին, շատերը համաձայնեցին, շատերը զարմացան, ոմանք էլ վստահ մտածեցին, որ իմ մասին չէ խոսքը:

Դպրոցական էի: Երևի 3րդ դասարան: Հեռուստացույցով լուրերն էր: Սենյակում մենակ էի: Հանկարծ գոռացի.
-Ժողովու՜րդ, էկե՜ք, տեսեք ինչ է եղել:
Այդ օրը 1999թ.-ի հոկտեմբերի 27-ն էր: 
Չէի հասկանում ինչու էր դա եղել: Ո՞վ էր վատը, ո՞վ լավը: Բայց իմ հիշողության մեջ դա դաջվեց….
Հաջորդ պայթյունը իմ հիշողության մեջ դա մարտի 1-ն է: Չեմ եղել Ազաության հրապարակում, բայց հիշում եմ, ինչքան վախեցած էի քայլում փողոցում, հատկապես երբ ոստիկան էի տեսնում…
Աչքիս առաջ է մինչև հիմա այն պահը, ինչպես ակցիայի ժամանակ որդեկորույս ծնողները գտան բանակում սպանված զավակի նկարը, համբուրելով գնացին մինչև նախագահի նստավայր: 
Ես ապրում եմ մի երկրում, ուր եղել են այս ամենը, ու թե նաև ինչքա՜ն բան որ չգրեցի, կամ մոռացա կամ էլ ես տեղյակ չեմ:

Ես համաձայն չեմ այս ամենին:  Իսկ դու՞:

Ես ուզում եմ ապրել մի պետությունում, որի ամենամեծ արժեքային համակարգը դա մարդն է: Որտեղ գնահատվում է ցանկացած մարդու <<ես>>-ը, որտեղ չկա խտրականությունը, որտեղ մարդիկ հանդուրժող են: Ես ուզում եմ ապրել մի պետությունում, որտեղ չկա մետություն, որտեղ բարձր է դասվում ազգային շահը, իսկ մնացած պետությունները դիտվում են հավասար ֆոնի վրա (գրեթե հավասար, բայց առանց մոլուցքների): Պետություն, որտեղ մարդիկ՝  սկսած հասարակ հավաքարարից մինչև պաշտոնյաներ, ընդդիմություն ու իշխանություն լավատեսությամբ են լցված:
Ես ուզում եմ ապրել մի երկրում, որը լցված կլինի Ազատություն կոչվող թթվածնով: 

Իսկ դու ուզու՞մ ես:

Ես ուզում եմ ու հանուն դրա որոշել եմ արդեն իմ ու քաղաքականության միջև եղած հեռավորությունը:

Comments

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն!

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts