Կին=Տղամարդ

Մեր ֆլեշմոբի տեսահոլովակն էլ արդեն կա..... անկեղծ,անմիջական, արագ, դինամիկ, լուսավոր, պայծառ, երիտասարդական շնչով ու շատ սուր քննարկվող թեմայով:
 Մենք բոլորս ունենք նույն հնարավորություններն ու իրավունքները, մենք ունենք նույն պարտականությունները հասարակության հանդեպ: Յուրաքանչյուրս ազատ կերպով կարող ենք մեր աշխարհում դրսևորվել այնպես, ինչպես մենք, մեր հոգին ու եսն է ուզում: Չպետք է լինեն սահմաններ ու արգելքներ: Յուրաքանչյուր մարդ ինքն է նախընտրում սահմանափակել իրեն ու ինքնէ որոշում սահմանագիծը որտեղ ու ում կամ ինչի հարևանությամբ դնել դրանք:
Կոտրենք գենդերային կարծրատիպերը, այն մտորումները, որ ինչ որ մեկը լիդեր, է, մյուսը հետևորդ հայկական ընտանիքներում, թեկուզ եթե դեմ եք ու համարում եք, որ դա պարզապես ընդուված կարծիք է, դա անընդունելի է իմ կողմից ու ոչ միայն իմ կողմից:
Ուզում եմ հիշել այսօր Երիտասարդ առաջնորդների դպրոցում հրավիրված սեմինավարի ասած հետաքրքիր խոսքերից մեկը. "առաջնորդը նա է, ով կրում է պատասխանատվությունը ու ոչ թե ասում ջուր բեր, սա արա, դա արա...":
Երբ պարտականությունները բաշխվում են հավասար, ապա ոչ միայն արված գործն է արդյունավետ, այլ նաև հարաբերություններն են ամուր հիմքերի վրա կառուոցված:
Բոլորս տարբեր ենք, բայց հավասար: 


Հ.Գ. Ֆլեշմոբի մասին կարող եք կարդալ այստեղ`


                                                                                   
                                                                               

Comments

Popular Posts