Յուրօրինակ ֆլեշմոբ Կարապի լճի մոտ


Հուլիսի 27-ին 19:00 Կարապի լճի մոտ "Հասարակություն առանց բռնության" ՀԿ-ն կազմակերպեց ֆլեշմոբ.... Եթե շարունակեմ նման ձևով պաշտոնական գրել գրառումս, ուրեմն հաստատ անկեղծ չեմ լինի:
Ուրեմն անկեղծանամ.
ՈՒռաաաաաաաա մենք դա արեցինք: Մենք հայ հասարակությանն ասեցինք ու հիշեցրեցինք "կին=տղամարդ" հավասարությունը: Հենց այս հավասարությունն է, որ ընկած է ֆեմինիստական գաղափարախոսության հիմքում: Հենց այս հավասարությունն է, որ ընկած է նորմալ մարդկային հարաբերությունների, առողջ հասարակության, երկրի կայուն զարգացման հիմքում:
Հետաքրքիրը հայ հասարակության ու այն էլ երիտասարդության արձագանքն էր: Ես շատ հանգիստ եմ վերաբերվում հակա- կարծիքներին: Հենց դրանք են, որ քեզ ստիպում են ավելի խորը մտածել ու ավելի ինքնավստահ լինել համոզմունքներում ու արած գործում : Բայց որ հայ երիտասարդ աղջիկներն են ասում, թե կինը հավասար չի կարող լինել տղամարդուն..... Վայ մամա, բա եթե հավասար չի, ինչ է? Ֆեյսբուքում հնչած հակա կարծիքներից ահագին եզրակացություններ ու բացահայտումներ եմ արել իմ համար: Տղաների մոտեցումը հասկացել եմ որոշ չափով, բայց աղջիկներն ինչու են այդպես մտածում? Նրանք ինքներն են սահմանափակում իրենց իրավունքները, հնարավորություններն ու լռեցնում սեփական ձայնը:
Իսկ տղաները... նրանք էլ կարիք ունեն ամեն անգամ հիշելու, որ իրենց մայրը, քույրը, սիրելի էակը նույնպես իգական սեռի ներկայացուցիչ են ու միայն այդ դեպքում խոստովանում են, որ կողմնակից են հավասարությանը:
Հայ երտասարդություն ջան, սեփական ձեռքով մի փակեք ձեր բերանն ու մի լռեցրեք ձեր ձայնը:  Ես ուրախ եմ, որ վստահ կարող եմ նշել, որ ֆլեշմոբը ծառայեց իր նպատակին: Մարդիկ սկսեցին մտածել, արտահայտվել ու համոզվեցին,որ արևը շողում է բոլորի համար...

Comments

Popular Posts