Առավոտյան մտորումներ

Բարի լույս: Էսօր եկա գործի ու աննորմալի նման գրելու ահավոր մեծ ցանկության հայտնաբերեցի: Ինքս իմ ու բլոգիս առաջ խիղճս երևի տանջում է: Չգրված ու չասված խոսքերը շատ են: Ձիթողցյանի  ցուցահանդեսից հետո չկիսվեցի տպավորություններով, #ElectricՀայաստանի մասին լռեցի, մի փոքրիկ հրաշքի էի վերջերս հանդիպել, ում մասին էլ էի ուզում անպայման խոսել, էլի լուռ մնացի:

Գնալով ավելի եմ համոզվում, որ բառերը մարդու մատերիալիստական բնույթի դրսևորումներն են: Դա է պատճառը, որ դժվարանում եմ նկարագրել մանկիկի չարաճճի զրույցը անծանոթի (իմ) հետ, չեմ կարող ու վախենում եմ աղավաղել այն հզոր էներգետիկ դաշտը, որը դեռ իմ մեջ է՝ մոգական հայելու դիմաց հայտնվելուց հետո: 

Comments

Post a Comment